Ներքին Միտք 1 տարի առաջ - 11:23 01-06-2025

Հենոն պարզապես ֆուտբոլիստ չէ, նա մեր դեմքն է աշխարհում, նրանով են շատերը ճանաչում Հայաստանն ու հայերին

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբեք Ինտեր չեմ համակրել, ավելին` 30 տարի է Յուվենտուսի անդավաճան երկրպագու եմ: Բոլոր լավ ու վատ ժամանակներում` նույնիսկ այն ժամանակ, երբ Յուվեին անարդարացիորեն տեղափոխեցին սերիա բ:

Երեկ, ինչպես շատ հայեր, մտքերով ու ցանկություններով Ինտերի հետ էի, որովհետև մեզ բոլորիս համար հպարտության անսպառ աղբյուր դարձած Հենոյի հաղթանակի հարցն էր:

Հենոն պարզապես մարզիկ կամ ֆուտբոլիստ չէ, նա մեր դեմքն է աշխարհում, նրանով են շատերը ճանաչում Հայաստանն ու հայերին:

Հենոն զտարյուն հայի տեսակ է` իր բնավորությամբ, իր կերպարով, կեցվածքով, հայրենիքի նկատմամբ անսահման սիրով ու հոգատարությամբ:

Հենո ջան, ցավոք, երեկ քեզ, մեզ ու քո թիմին հաղթանակի հասնել չհաջողվեց, սակայն կյանքն է այդպիսին` վերելքներով/վայրէջքներով, սակայն քո աստղը մշտապես փայլել ու փայլելու է ու դու միշտ մեզ համար մնալու ես որպես կարգին մարդու տեսակ, ով ներսում, դրսում և ամենուրեք պաշտպանել ու պաշտպանելու է հայի դեմքն ու տեսակը»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին