Մամուլ 1 տարի առաջ - 08:54 31-05-2025

Նորանոր ցածրունքներ նվաճելով. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ ակտիվ հանրությունը սուր արձագանքում էր եկեղեցին «չուլանի» հետ համեմատելու Փաշինյանի նախօրեի արտահայտությանը, նա երեկ առավոտյան որոշեց էլ ավելի «փայլատակել»: Փաշինյանը ֆեյսբուքյան էջում անպարկեշտ ու գռեհիկ գրառում էր արել Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականի (ըստ էության՝ հոգևորականների) հասցեին: Այնպիսի արտահայտությամբ, որ տարրական դաստիարակություն ունեցող, առհասարակ, որևէ նորմալ մարդ իրեն թույլ չի տա ոչ միայն կանանց, երեխաների ներկայությամբ, այլև ընդհանրապես հասարակական միջավայրում: «Իսպանական ամոթ». նման զգացողություններ ունեին մեր հայրենակիցներից շատերը, երբ հատկապես պատկերացնում էին, որ այլ երկրներում էլ են կարդում այս ամենը, տեսնում, թե ինչ մակարդակ ունի երկրի ղեկավարը: Վերջին շրջանում վիրավորական բառամթերքով սոցցանցերում անընդհատ արտահայտվող Աննա Հակոբյանը ևս որոշել էր հետ չմնալ: Դե, շեֆին քծնելու հերթ կանգնած քպականների մասին խոսելն ավելորդ է: Մի խոսքով, Փաշինյանն ու «մերձավոր շրջապատն» ընթանում են նորանոր ցածրունքներ նվաճելու ճանապարհով:

Նշենք, որ այս հերթական հակաեկեղեցական հարձակմանն արձագանքեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: «Զարհուրելի է երկրի, այսպես կոչված, ղեկավարի ու նաև նրա տիկնոջ խոսելակերպը, որոնք խոսում են կրթվելու մասին, նորաձևության մասին, բայց այսպիսի օրինակ են ծառայում»,-ասաց նա:

Բայց վերադառնանք Փաշինյանին ու նրա շրջապատին : Ի՞նչ են անում նրանք իրականում: Նախ՝ օրակարգ են լցնում, անկախ թեմայից ու մակարդակից՝ դիտումներ են ապահովում: Երկրորդ՝ ըստ երևույթին, նրանք վստահ են, որ հասարակության մի որոշակի մասը նման ցածրագույն մակարդակ ունի և հիանալու է իրենց անմեջբերելի արտահայտություններով ու խոսույթով: Այսինքն, Փաշինյանն ու նրա ՔՊ-ն այդքան վատ կարծիք ունեն մեր հանրության և ժողովրդի մասին: Չնայած, այդպես մտածելու «իրավունք» երևի տվել է ոչ միայն 2021 թվականը, այլև այն, որ մինչ այսօր իրենք իշխանության են: Երրորդ՝ հակաեկեղեցական «պոռթկումներ», որոնք ինքնին նորություն չեն ու պատահական չեն: Հայ առաքելական եկեղեցին բոլոր հարցումներով հանրային ամենամեծ վստահություն վայելող կառույցն է: Ի լրումն, Հայ առաքելական եկեղեցին հետևողական է փաշինյանական իշխանության հանդեպ մերժողական իր դիրքորոշման մեջ, ավելին՝ ակտիվ է ազգային ինքնության ու շահերի պահպանության, Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցերում: Վերջապես, ՀԱԵ-ն կարող է դառնալ մեր հանրության ազգային, հայրենասեր, պետականասեր հատվածի համախմբողը, ինչից այդպես սարսափում են Փաշինյաններն ու նրանց ՔՊ-ն:

Հ.Գ.-Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական գրառումների ներքո մեկնաբանությունների ու առանձին գրառումների այնպիսի տեղատարափ էր, որ ակնհայտ էր դառնում մեր հասարակության ոչ միայն մերժումը, այլև ատելությունը նրա ու իր թիմի նկատմամբ: Կային նաև կոնկրետ առաջարկներ: Օրինակ՝ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, «որպես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ և խոնարհ զավակ», խնդրում էր ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհրդին՝ բանադրանքի ենթարկել Նիկոլ Փաշինյանին։ Նրա հետ, ի դեպ, համակարծիք էին նաև բազմահազար այլ քաղաքացիներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ ու մտավորականներ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող