Մամուլ 1 տարի առաջ - 08:35 31-05-2025

Ճնշման գործիքն Արմեն Աբազյանն է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանությունը Սամվել Շահրամանյանի նկատմամբ ճնշման բոլոր լծակները գործի է դրել, որպեսզի նա, լինելով Արցախի նախագահի, կարելի է ասել, միակ թեկնածուն, հրաժարվի առաջադրվելուց։ Ճնշման գործիքն էլ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է, որը ՀՀ իշխանական վարչակարգի թերեւս միակ պաշտոնյան է, որն ուղիղ շփման մեջ է Շահրամանյանի հետ՝ որպես նախկին կոլեգայի: Հիշեցնենք․ Շահրամանյանն Արցախում երկար տարիներ ԱԱԾ-ում է աշխատել։ Մեզ պատմեցին, որ Աբազյանը տեւական ժամանակ է՝ իշխանություններից ուղերձներ է փոխանցում Շահրամանյանին, որ չառաջադրվի, թե իբր` Ալիեւի վերջին ծավալապաշտական հայտարարությունները Հայաստանի նկատմամբ Արցախի քաղաքական վերնախավի այս գործողությունների պատճառով են, մասնավորապես՝ պետական ինստիտուտների գործունեությունը շարունակելու ջանքերի հետ կապված։ Դրա համար է Ալիեւը սպառնում «Արեւմտյան Ադրբեջանով» եւ 300 հազար ադրբեջանցիների` Հայաստան վերադարձով։

Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Շահրամանյանը մի քանի անգամ հարցաքննվել է՝ Արցախի հանձնման ժամանակ սպառազինությունը թշնամուն հանձնելու վարույթով։ Տեղեկություն կար, որ այդ գործով Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է հաղորդում ներկայացրել Շահրամանյանի դեմ: Ի դեպ, ասում են՝ Բաբայանը 2018-ից հետո ինքնակամ շատերի դեմ է ցուցմունքներ տվել, որոնք հիմա ջրի երես են ելնում։ Իշխանության ճնշումները կարծես արդյունք են տալիս` նախագահի թեկնածուների առաջադրման առաջին ժամկետը բաց է թողնվել, վաղվանից երկրորդ ժամկետն է սկսվում, եւ եթե 7 օրվա ընթացքում թեկնածու չառաջադրեն, Արցախի նախագահի լիազորությունները կմնան ԱԺ նախագահի վրա։ Այդպես Սահմանադրությունն է ասում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի