Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 23:57 29-05-2025

Թեհրանը և Վաշինգտոնը դեռ հեռու են միջուկային գործարքից. Արաղչի

Իրանն ու ԱՄՆ-ն իրականում այնքան էլ մոտ չեն միջուկային խնդրի լուծմանը, ինչպես գրում են լրատվամիջոցները։

Այս մասին սոցցանցում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

Նախարարը հավելել է, որ Իրանը ձգտում է դիվանագիտական ​​կարգավորման, որը կհամապատասխանի բոլոր կողմերի շահերին։ Սակայն, ըստ նրա, նման լուծումը պահանջում է համաձայնագրի մշակում, որը ներառում է Իրանի դեմ պատժամիջոցների վերացում և խաղաղ նպատակներով ուրանի հարստացման թույլտվություն։