Մամուլ 1 տարի առաջ - 07:43 24-05-2025

Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրել և քննության է առել «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած՝

«Քույրը՝ փոխմարզպետ, եղբայրը՝ կառավարության աշխատակազմում. աղաղակող առերեւույթ կեղծիքներ՝ հայտարարագրերում» վերտառությամբ հոդվածը։

Գրել էինք. «Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանը ներկայացնում է հայտարարագիր` նշելով, որ «Մերսեդես-Բենզ» ավտոմեքենան ձեռք է բերել 01.01.2018 թվականին։

Հաջորդ հայտարարագրով՝ այդ նույն «Մերսեդես-Բենզի» ձեռքբերման տարեթիվը դառնում է 13.06.2019 թվականը (մոտ երկու տարվա շեղում). այս կեղծիքի նպատակները կարող են լինել մի քանիսը, որոնք, կարծում ենք, պետք է պարզեն իրավապահները, եւ ոչ թե լրագրողները»:Այս հրապարակման հիման վրա իրականացվել է Սուրեն Հովհաննիսյանի, Միլադա Հովհաննիսյանի և Մկրտիչ Հովհաննիսյանի՝ հրապարակմամբ արձանագրված առերևույթ անհամապատասխանությունների վերաբերյալ ստուգում, ինչի արդյունքում որոշում է կայացվել Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ նախաձեռնել վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ՝ հաշվի առնելով 2023 թվականի տարեկան հայտարարագրում առերևույթ սխալ կամ ոչ ամբողջական տվյալների հայտարարագրված լինելու հանգամանքը։ Արդյունքում Հանձնաժողովը, 2025 թվականի հունվարի 20-ի որոշմամբ, Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառել է վարչական տույժ՝ 200 հազար ՀՀ դրամի չափով։

Հոդվածում գրել էինք, որ Միլադա Հովհաննիսյանի եղբայրը Արայիկ Հարությունյանի օգնականն է։ Սուրեն Հովհաննիսյանը թեեւ ներկայացնում է համեստ` իսկը հեղափոխականի հայտարարագրած գումար` 4.9 միլիոն դրամ, սակայն, հանկարծ, հաջորդ տարի սույն պաշտոնյան ձեռք է բերում 30.5 միլիոն դրամով բնակարան Երեւանում։ Այստեղ պետք է հանուն արդարության նշել, որ Հովհաննիսյանը մյուս ՔՊ-ականների պես չի պահպանել ձեւական կողմը եւ չի արտացոլել ինչ-որ վարկ` իբրեւ գումարի ծագման աղբյուր։ Արդյունքում Հանձնաժողովը, 2025 թվականի հունվարի 20-ի որոշմամբ, Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառել է վարչական տույժ՝ 200 հազար ՀՀ դրամի չափով։

Հոդվածում գրել էինք, որ Միլադա Հովհաննիսյանի եղբայրը Արայիկ Հարությունյանի օգնականն է։ Սուրեն Հովհաննիսյանը թեեւ ներկայացնում է համեստ` իսկը հեղափոխականի հայտարարագրած գումար` 4.9 միլիոն դրամ, սակայն, հանկարծ, հաջորդ տարի սույն պաշտոնյան ձեռք է բերում 30.5 միլիոն դրամով բնակարան Երեւանում։ Այստեղ պետք է հանուն արդարության նշել, որ Հովհաննիսյանը մյուս ՔՊ-ականների պես չի պահպանել ձեւական կողմը եւ չի արտացոլել ինչ-որ վարկ` իբրեւ գումարի ծագման աղբյուր։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան