Ներքին 4 տարի առաջ - 19:35 05-05-2022

Դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել Մասիսի քաղաքապետի եղբոր գործով արած խախտումների համար

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի դիմումի հիման վրա կարգապահական վարույթ է հարուցվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի նկատմամբ։

Կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում։

Փաստաբանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ Սիմոնյանը չի ծանուցել նիստի մասին և այն անցկացրել է առանց մեղադրյալի և պաշտպանի, նաեւ ամբաստանյալին թողել է կալանքի տակ։

Փաստաբանը նաեւ նշեց, որ խոսքը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի գործի մասին է։

Հիշեցնենք` Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 16-ին հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ խմբի կազմում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ սեփական անձը վեր դասելով հասարակության մեջ առանց պատճառի 5 րոպե տևողությամբ հայհոյանքներ է հնչեցրել Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկը փակած ցուցարարների հասցեին, որի ընթացքում բռնություն գործադրելով՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրանց։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան