Ներքին 4 տարի առաջ - 16:22 21-06-2022

Հայտնի դատավորի դեմ կրկին կարգապահական վարույթ է հարուցվել

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի դեմ երկրորդ կարգապահական վարույթն է հարուցվել։

Բարձրագույն դատական խորհրդից Oragir.news-ին փոխանցեցին, որ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն է Դանիելյանի դեմ վարույթ հարուցել։ Իսկ հիմքերի մասին նշեցին, որ նիստի օրը կտեղեկացնեն։ Նիստը նշանակված է հունիսի 23֊ին։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ ԲԴԽ-ն նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժել էր։ Սա երկրորդ կարգապահականն է։

Նշենք, որ Արմեն Դանիելյանին իրավաբական համայնքի մի մասը համարում է իշխանության օգտին որոշումներ կայացնող դատավոր։ Նա քննել է Ռոբերտ Քոչարյանի, այլ ընդդիմադիրների գործերը, և ի վնաս նրանց որոշումներ կայացրել։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան