Վնուկովո, Շերեմետևո և Դոմոդեդովո օդանավակայաններում հարյուրավոր ուղևորներ են մնացել սպասման գոտիներում՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով չվերթների զանգվածային հետաձգումների հետևանքով։
Հաղորդվում է, որ Վնուկովոյում հետաձգվել է առնվազն 13 չվերթ, Դոմոդեդովոյում՝ 11, նկատվում են նաև ժամանման ուշացումներ։ Շատ ուղևորներ, այդ թվում՝ երեխաների հետ, գիշերվա ընթացքում սպասում են բազմիցս հետաձգված թռիչքների։
Տեղեկությունների համաձայն՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ օդային տարածքը ժամանակավորապես փակվել էր։