Մամուլ 1 տարի առաջ - 07:48 21-05-2025

Ում անգործության, կամ շահագրգռվածության հետեւանքն էր «Դոմուսի» հրդեհը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Դոմուսի» հրդեհից 7 ամիս անց քրեական գործով չկա մեղադրյալ, չկա կասկածյալ։ Այդպես էլ առեղծված է մնում, թե ում անգործության, կամ միգուցե շահագրգռվածության հետեւանքով «Դոմուսի» պահեստը մոխիր դարձավ։ 800 միլիոն գույքի այրումը ո՞ւմ էր ձեռնտու, ու ի՞նչ եղավ իրականում. հարցեր, որոնք 7 ամիս անց չունեն պատասխան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին՝ ուշ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն ոստիկանությունից ստացել է «Դոմուս» ՓԲԸ-ի հաղորդումը՝ Իսակովի պողոտայի 29/1 հասցեում գտնվող ընկերության պահեստային մասից հրդեհի բռնկման եւ խանութի այրվելու մասին, ինչով, ըստ հաղորդման, նախնական տվյալներով՝ ընկերությանը շուրջ 800 մլն դրամի գույքային վնաս է պատճառվել։

Հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն՝ հրդեհի առաջացման պատճառները, պատճառված գույքային վնասի իրական չափերը, ինչպես նաեւ հակահրդեհային անվտանգության պահանջների պահպանվածության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթը դեպքից 7ամիս անց դիմեց ՀՀ քննչական կոմիտե հասկանալու կամար՝ կա՞ գործով մեղավոր անձ, կամ ի՞նչ է պարզել կոմիտեն: Ի պատասխան հայտնեցին՝ նախաքննությունը շարունակվում է։
Ասել է թե՝ ո՛չ կաակածյալ կա, ո՛չ մեղադրյալ, ու ի վերջո դեռ չկա հստակ պատասխան՝ ինչի՞ց է սկսվել հրդեհը, մարդկային գործոն կա՞, թե՞ տեխնիկական խնդիրն է պատճառը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից