Նախորդ տարի աշնանը ավարտվեցին Մ6-Սարահարթ-Սանահին-Ակներ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները: Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը նպատակ ուներ ապահով ու հարմարավետ դարձնելու 10 կիլոմետրանոց ճանապարհը:
«Լեոպոլդ և ընկերներ» շինարարական կազմակերպությունը, առանց վերջնական ավարտելու աշխատանքները, հեռացել է, ըստ պտտվող տեղեկությունների՝ ֆինանսավորման բացակայությամբ պայմանավորված:
Հիմնանորոգված ճանապարհը արդեն քանդվում է: Սանահին-Ակներ ճանապարհահատվածում փլվել է ամիսներ առաջ տեղադրված հենապատը, փլվելու վտանգի տակ է նաև ճանապարհը:
Ճանապարհի մի քանի հատվածներում առաջացել են խոր ճաքեր, սողանքային երևույթներ:
Ստացվում է, որ դեռևս պաշտոնապես շահագործման չհանձնված ճանապարհն արդեն քանդվում է:
Իսկ բնակիչները շարունակում են սպասել շինարարներին, որոնք խոստացել են վերացնել առկա թերությունները, մասնավորապես լայնացնել ճանապարհի մի հատվածը, որը չափազանց նեղ է:
Տեսանյութ: