Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:47 05-05-2025

Մալդիվների նախագահը անցկացրել է աշխարհում ամենաերկար մամուլի ասուլիսը. France 24

Մալդիվների նախագահը՝ Մոհամեդ Մուիզզուն, անցկացրել է աշխարհում ամենաերկար մամուլի ասուլիսը և գերազանցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի նախորդ ռեկորդները։ Մալդիվների նախագահի գրասենյակը տեղեկացրել է, որ 46-ամյա Մուիզզուի ասուլիսը տևել է մոտ 15 ժամ։ Այն անցկացվել է Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է France 24 լրատվականը:

Նա սկսել է պատասխանել լրագրողների հարցերին մայիսի 2-ին՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 10։00-ին, և ավարտել մոտ կեսգիշերին։ Ըստ նախագահի գրասենյակի՝ Մուիզզուն խոսել է 14 ժամ 54 րոպե՝ «կարճ ընդմիջումներով աղոթքի համար», ինչը ճանաչվել է որպես համաշխարհային նոր ռեկորդ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերին Ուկրաինայի ռեկորդների ազգային գործակալությունը հայտարարել էր, որ նախագահ Զելենսկու 14-ժամանոց մամուլի ասուլիսը գերազանցել է Լուկաշենկոյի մոտ 7-ժամանոց ռեկորդը։

Մուիզզուի նախորդը՝ Մալդիվների նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդը, 2009-ին գրանցել էր մեկ այլ ուշագրավ նվաճում՝ անցկացնելով աշխարհում առաջին ստորջրյա կառավարության նիստը։ Նիստի նպատակը ցույց տալն էր, որ ծովի մակարդակը նվազել է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով