Ներքին 1 տարի առաջ - 21:20 03-05-2025

Գյուրջինյանի կադրերը չեն վախենում․ ԲՊՀ-ում դեկանի ԺՊ-ն շրջանավարտներին ստիպում է «սեղան գցել»

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր, ՔՊ-ական իշխանությունների սրտի թեկնածու Դավիթ Գյուրջինյանից և նրա կադրերից դժգոհությունների տեղատարափը չի դադարում։

Oragir.News-ը բուհի ավարտական կուրսերի ուսանողներից ահազանգ է ստացել, որ Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, Իռենա Մադոյանը շրջանավարտներին ստիպում է ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամների համար «սեղան գցել», ինչին ոչ բոլոր ուսանողներն են համաձայն։ Ընդ որում, Մադոյանը չի վախենում ուսանողների նկատմամբ առնվազն հոգեբանական ճնշում գործադրելուց, ինչն ընդունում է անձամբ։

Մեզ ահազանգած ուսանողները փոխանցել են նաև ուսանողների խմբում Մադոյանի գրած նամակը, որը փաստում է ահազանգի հավաստիությունը։



«Եվս մեկ հարց մեր շրջանավարտներին, ճիշտ է մենք ժողով չենք անցկացրել, որովհետև չեմ կարծել, որ ձեզ կարիք կա զգուշացնելու պարզ բաների մասին։ Ամփոփիչ ատեստավորման ժամանակ հանձնաժողովը կենդանի մարդիկ են, ովքեր քանի քանի ժամ լսելու են ձեզ և ձեր ընկերներին։ Իրենք կարող են ծարավ լինել, սուրճ ուզեն կամ նման բաներ։ Չեմ զգուշացրել որովհետև վստահ եմ եղել, որ մեր երեխեքը դա գիտեն, քանի որ միշտ տեսել եմ դա մեր շրջանավարտների կողմից։ Գիտեմ որ ինձ ճիշտ եք հասկանում, քանի որ միշտ պարզ ու ուղիղ ենք խոսել իրար հետ, դրա համար էլ համարձակ, առանց երկրորդ մտքի կամ վախենալու գրում եմ ձեզ այդքանը։ Մնացածը դուք տեսեք։

Նկատենք, որ Իռենա Մադոյանը իր հորդոր-պահանջը ձևակերպել էր լատինտառ, սակայն, հարգելով մեր ընթերցողներին, այն ներկայացրինք հայատառ։

Հավանաբար Դավիթ Գյուրջինյանի կադրը՝ Իռենա Մադոյանը չի միացել Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Կրթվելը նորաձև է» արշավին և գտնում է, որ իրականում լատինատառ գրելն է նորաձև։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան