Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 08:30 29-04-2025

Վատագույն պաշտոնյան Նիկոլ Փաշինյանն է. քանդեց երկիրը. հարցում

Գաղտնիք չէ, որ հանրությունն անընդհատ դժգոհում իշխանությունից։ Մարդկանց չի գոհացնում պաշտոնյաների կատարած աշխատանքները։ Շատերը նշում են, որ նախկին իշխանություններն ավելի լավ էին աշխատում, սակայն կա նաև տեսակետ, որ այս իշխանության օրոք պաշտոնյաների գործելաոճը տարբերվում է։ Այդուհանդերձ դժգոհության ալիքն ավելի մեծ է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով` ո՞վ է Հայաստանի վատագույն պաշտոնյան»։

Հարցվածների մեծը մասը նշեց, որ բոլորն էլ վատն են, սակայն որոշներն ասացին, որ ամենավատը Նիկոլ Փաշինյանն է։

«Փաշինյանն է, քանդեց երկիրը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ամենավատ պաշտոնյան բնականաբար մեր երկրի ղեկավարն է։ «Ոնց տեսնում ենք, ոչ մի բան չի ստացվում իր մոտ, միայն տուժում են քաղաքացիները, չեմ ասում էլ Ղարաբաղի հարցը։ Դրական ազդեցություն չունի էդ մարդը»,- նշեց նա։

«Պարզ չի՞, որ Փաշինյանը պիտի լինի, ո՛վ պիտի լինի։ Դե որ նայում ես երկրի էս վիճակին, ո՞վ ա մեղավոր, առաջին հերթին ինքը, հետո ժողովուրդը»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով