Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 30-07-2025

Ամենավատ պաշտոնյան Փաշինյանն է, հետո Ալեն Սիմոնյանը․ իրենից ավելի շատ եմ զզվում․ հարցում

Վերջին տարիներին Հայաստանում հասարակական դժգոհությունը պետական կառավարման տարբեր մակարդակներում պաշտոնյաների աշխատանքից շարունակում է աճել։ Քաղաքացիների վստահությունը իշխանության նկատմամբ հաճախ տարուբերվում է՝ պայմանավորված և՛ սոցիալ-տնտեսական վիճակով, և՛ կոնկրետ պաշտոնյաների կատարած կամ չկատարած գործերով։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ո՞վ է Հայաստանի ամենավատ պաշտոնյան»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ ամենավատ պաշտոնյան հենց Նիկոլ Փաշինյանն է, որոշներն էլ ասացին, որ բոլորն էլ վատն են։

«Վարչապետը, եթե չեք տեսնում՝ լավ նայեք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ լավ պաշտոնյա չկա։ «Բայց լավ էլ չկա։ Նորմալ մարդ չեմ տեսնում մեր ամեն ինչը պրծավ հոկտեմբերի 27-ից»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանն են ամենավատ պաշտոնյաները։ «Իմ կարծիքով՝ անկասկած մեր Հայաստանի վարչապետն ա, որը ամեն ինչ անում ա թուրքերին աջակցելու համար, երկրորդ տեղը կտայի Ալեն Սիմոնյանին, ճիշտն ասած, մեկ-մեկ ավելի շատ չեմ սիրում իրան, քան Փաշինյանին»,- ասաց նա։

«Ոչ մեկին էլ չեմ հարգում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»