Արտաքին 1 տարի առաջ - 22:37 25-04-2025

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվել է Սիրիայի նոր դրոշը

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շեյբանին ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում բարձրացրել է Սիրիայի Արաբական Հանրապետության նոր դրոշը՝ կանաչ-սպիտակ-սև գուներով և երեք կարմիր աստղերով։

Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այդ գույների և աստղերի համադրությամբ դրոշն օգտագործվել է 1930-ականների սկզբից, երբ Սիրիան և Լիբանանը դարձան Ֆրանսիայի մանդատային տարածքներ Առաջին համաշխարհային պատերազմից հետո:

Այդ նույն դրոշով 1946 թվականին Սիրիան դարձավ անկախ պետություն։ Այն օգտագործվում է սիրիական ընդդիմության կողմից 2011 թվականից։

Սիրիայի արտգործնախարարը Նյու Յորքում է, որտեղ կմասնակցի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին։ Մինչ այդ, ալ-Շեյբանին մասնակցել է երկրի նոր դրոշի բարձրացման արարողությանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից