Ներքին 1 տարի առաջ - 21:13 10-04-2025

ՀԴՄ սարքերի սպասարկման վճարի կրկնակի բարձրացում. ո՞ւմ շահերն է սպասարկելու փոփոխությունը

Հայաստանի բազմաթիվ փոքր և միջին բիզնեսներ վերջին օրերին կանգնած են անակնկալ փաստի առաջ. ՀԴՄ սարքերի սպասարկման ամսական վճարը կրկնապատկվել է՝ 1800 դրամից դառնալով 3600 դրամ։

Փոքր բիզնեսի ներկայացուցիչները ահազանգում են. «Մեզ ասացին՝ ՊԵԿ-ն է պահանջել սարքերի սպասարկման պայմանների խստացում, դրա համար վճարը բարձրացել է։ Բայց հետո հերքեցին դա: Ուրեմն ինչի՞ համար ենք կրկնակի վճարում»,- նշեց տնտեսվարողը:

ՀԴՄ սարքերի սպասարկումն ապահովում են մասնավոր կազմակերպություններ, որոնք տեխնիկական աջակցություն են ցուցաբերում՝ ծրագրային ապահովումից մինչև սարքի խափանման վերացում։ Տարեկան հիմունքներով այս վճարները կազմում են միլիոնավոր դրամներ, հատկապես եթե հաշվի առնենք հազարավոր տնտեսվարողների առկայությունը Հայաստանում։

Այսպիսով, երբ գործարարներին չի ներկայացվում վճարի բարձրացման հիմնավորումը, և պատասխանատվությունը մի կառույցից մյուսին է փոխանցվում, դա խաթարում է վստահությունը համակարգի հանդեպ։

ՀԴՄ սարքերի սպասարկման շուկան մասնավոր կազմակերպությունների ձեռքում է, սակայն կարծես թե չկա բավարար մրցակցություն կամ վերահսկողություն՝ գների հիմնավորվածության հարցում։ Հայաստանում փոքր և միջին բիզնեսները վաղուց են բախվում հարկաբյուջետային և ինֆլյացիոն ծանր բեռներին։

Նման փոփոխությունները առանց նախազգուշացումներ և հիմնավորումներ թիրախավորում է հենց այս խավին: Սպասարկման սակագների նմանատիպ փոփոխությունները պետք է լինեն թափանցիկ՝ հանրային քննարկումներով, և գոնե մեկ կիսամյակի նախազգուշացմամբ։

Այս մոտեցումը խաթարում է տնտեսվարողների կայունության զգացողությունը: Տնտեսվարողների մի մասը քննարկում է դիմել ՀԾԿՀ-ին կամ մրցակցության հանձնաժողովին՝ խնդրի ուսումնասիրության համար։ ՀԴՄ սարքերի սպասարկման վճարի կրկնակի բարձրացումը միայն բեռն է փոքր բիզնեսի համար:

Երբ պետական մարմինները հերքում են իրենց կապը փոփոխության հետ, իսկ մասնավոր ընկերությունները չեն ներկայացնում հստակ պատճառաբանություն, տնտեսվարողը դառնում է տեղեկատվական դատարկության զոհ։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
23:13 Զինծառայող Ա. Հ.-ի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով. ՊՆ