Արտաքին 1 տարի առաջ - 19:17 10-04-2025

Հյուսիսային Եվրոպայի 12 ավիաբազաներում զորավարժություններ են ընթանում

«Ramstein Flag 2025» զորավարժություններն անցկացվում են Հյուսիսային Եվրոպայի 12 ավիաբազաներում և կոչված են «փորձարկելու ՆԱՏՕ-ի կարողությունը՝ գործարկելու ինքնաթիռների մեծ խմբեր, որոնք միաժամանակ իրականացնում են տարբեր առաքելություններ՝ հղում անելով դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածին», հայտնում է DW-ն։

Այս զորավարժությունները նախատեսված են Ռուսաստանին ազդանշան ուղարկելու համար, նշում է dpa գործակալությունը։

«Մենք հուսով ենք, որ նման զորավարժությունները կզսպեն մեր հակառակորդին»,- մեջբերում է ԱՄՆ-ի գեներալ Ջեյմս Հեքերը՝ ՆԱՏՕ-ի միացյալ օդային հրամանատարության հրամանատարը, որը տեղակայված է Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում։

«Նպատակն այն է, որ ապացուցված հնարավորությունները երբեք չպետք է օգտագործվեն, բայց ՆԱՏՕ-ն միշտ կարողանա դրանք օգտագործել արտակարգ իրավիճակներում»,- ընդգծել է Հեքերը։

ՆԱՏՕ-ի տվյալներով՝ Ramstein Flag զորավարժություններին ներգրավված է ավելի քան 90 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին