Ներքին 1 տարի առաջ - 22:00 09-04-2025

21 անշարժ գույք, 36․6 մլն փոխառություն, 6․8 մլն եկամուտ․ Եղեգնաձորի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News–ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Եղեգնաձորի համայնքապետ Դավիթ Հարությունյանի և նրա կնոջ՝ Արմենուհի Սարգսյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրերը։

Նշենք, որ Դավիթ Հարությունյանը Եղեգնաձորը ղեկավարում է 2012 թվականից։ 2021–ի դեկտեմբերի 5–ին կայացած ՏԻՄ ընտրություններում, որին նա մասնակցում էր «Բարգավաճ Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների միավորումից ձևավորված «Դավիթ Հարությունյան» դաշինքով, նա վերընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում։

Որպես անշարժ գույք՝ Հարությունյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 7 հողամաս, որից 6–ը՝ Եղեգնաձորում, 1–ը՝ Գլաձորում, 1 հողամաս՝ բաժնային՝ ½ սեփականությամբ՝ Եղեգնաձորում, հողին ամրակայված 5 անշարժ գույք, որից 4–ը միանձնյա, 1–ը՝ բաժնային՝ ⅙ սեփականությամբ՝ Եղեգնաձորում, միանձնյա սեփականությամբ բնակարան և բաժնային՝ ⅓ սեփականությամբ առանձնատուն՝ Եղեգնաձորում։ Վերջինս իր անշարժ գույքը ձեռք է բերել 2007–2020 թվականներին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Բացի այդ, վերջինս 90 օրից ավելի տիրապետել է Գլաձորում գտնվող 8 հողամասի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, կանխիկ և անկանխիկ միջոցներ, Եղեգնաձորի համայնքապետը չի հայտարարագրել։

Հաշվետու տարում Դավիթ Հարությունյանի եկամուտը կազմել է 5 մլն 802․324 դրամ, որը Եղեգնաձորի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմել է 36 մլն 680 հազար դրամ։

Համայնքապետի կինը՝ Արմենուհի Սարգսյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է 4 հողամաս, որից 1–ը միանձնյա, 3–ը՝ համատեղ սեփականությամբ՝ Եղեգնաձոր և Շատին համայնքներում, միանձնյա սեփականությամբ հողին ամրակայված անշարժ գույք և բաժնային՝ ¼ սեփականությամբ բնակարան՝ Եղեգնաձորում, որոնք ձեռք է բերել 2004–2022 թվականներին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, կանխիկ և անկանխիկ միջոցներ Սարգսյանը չի հայտարարագրել։

Հաշվետու տարում Արմենուհի Սարգսյանի եկամուտը կազմել է 1 մլն 73․696 դրամ, որը Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզից ստացած աշխատավարձն է։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին