Ուղիղ եթեր

13 անշարժ գույք, 4 մեքենա, 150 մլն դրամ փոխառություն, 35 մլն դրամ եկամուտ․ Սերգեյ Բագրատյանի և կնոջ ունեցվածքը

Ներքին 3 շաբաթ առաջ - 22:50 22-03-2025
Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։

Այսօր ուսումնասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և նրա կնոջ՝ Նաիրա Հակոբյանի 2023 թվականի հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը նա գնել է 2009 թվականի սեպտեմբերի 21-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքնեա, ՔՊ-ական պատգամավորն ի սկզբանե չի հայտարարագրել, սակայն տարվա ընթացքում ձեռք է բերել 2011 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որին տիրապետում է 90 օրից ավելի։

Սերգեյ Բագրատյանը 150․000․000 մլն դրամ փոխառություն է հանձնել իր որդուն՝ Բագրատ Բագրատյանին, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

ՔՊ-ական պատգամավորի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2․687․754, տարեվերջին՝ 2․865․198 դրամ։ Կանխիկ դրամական միջոցներ նա չի հայտարարագրել։

Բագրատյանի տարեկան եկամուտները կազմել են 10․937․032 դրամ, որից 10․628․532 դրամը ՀՀ Ազգային ժողովից, իսկ 42․500 դրամը՝ Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանից ստացած աշխատավարձն է, իսկ 266․000 դրամը նա ստացել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնից՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերի արդյունքում։

Վերջինս 100% բաժնեմաս է հայտարարագրել «Սերգեյ գրուպ», 1․98% էլ՝ «ԲիԷսԲի» ՍՊԸ-ներում, որոնք հանձնել է հավատարմագրային կառավարման։

Ի տարբերություն իր ամուսնու բավականին «համեստ» ունեցվածքի՝ Բագրատյանի կինը՝ անհամեմատ ավելի հարուստ է․

Վերջինս ունի թվով 10 անշարժ գույք՝ 4 բնակարան, 2 հողամաս, 2 հասարակական նշանակության շինություն, 1 առաձնատուն, և 1 անավարտ կիսակառույց, որոնց հիմնական մասին տիրապետում է միաձնա, որոշներին էլ՝ համատեղ սեփականությամբ։ Անշարժ գույքի հիմնական մասը գտնվում է Երևանում, որոշներն էլ՝ Արարատի և Վայոց ձորի մարզերում։ Հատկանշական է նաև, որ հայտարարագրված 10 անշարժ գույքից 8-ը Նաիրա Հակոբյանը գնել կամ ժառանգություն է ստացել 2018-ի իշխանափոխությունից հետո և միայն 2-ը՝ նախքան 2018-ը։

Բացի այդ, նա 2023 թվականի ընթացքում ձեռք է բերել 2 հողմաս՝ Արարատի մարզի Մասիս համայնքում՝ յուրաքանչյուրը 2․500․000 դրամ արժեքով։
Տարեվերջին Նաիրա Հակոբյանի 12 անուն անշարժ գույքն էլ նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույքի բաժնում Հակոբյանը 2023-ի սկզբին հայտարարագրել է 3 ավտոմեքենա՝ 1998 և 2008 թվականի արտադրության MERCEDES-BENZ՝ գնված 2022-ի ապրիլի 19-ին և մայիսի 24-ին, ինչպես նաև 2011 թվականի արտադրության NISSAN։ Նա 2023-ի ընթացքում 8 մլն դրամով ձեռք է բերել 2016 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենան՝ փոխարենը վաճառելով իր 2008 թվականի արտադրության MERCEDES-BENZ-ը։

Նաիրա Հակոբյանը 25․000 դրամ արժեքով 2 և 5000 դրամ արժեքով ևս 1 բաժնեմասեր է հայտարարագրել, իսկ թե, որ ընկերություններում, չի նշվում։ Բաժնեմասերը տարեվերջին նույնությամբ պահպանվել են։

Պատգամավորի կնոջ բանկային հաշիվներին տարեկզբին եղել է 542․105,75 դրամ և 27․000 դոլար, տարեվերջին 1․667․066 դրամ և 34․000 դոլար։ Կանխիկ դրամական միջոցներ նա չի հայտարարագրել։

Վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 24․412․808 դրամ, որից 7․412․773 դրամը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնից ստացած աշխատավարձն է, 6․500․000 դրամը մեքենան օտարելու եկամուտը, 4․500․000 դրամը՝ Արիոն տուր ՍՊԸ-ից ստացած աշխատավարձը, 2․381․468 դրամը՝ նույն ընկերությունից քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտը։ Բացի այդ, նա 2․185․835 դրամ աշխատավարձ է ստացել Հայ-ռուսական համալսարանից, 1․188․892 դրամ՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, 42․500 դրամ՝ Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանից, 183․640 դրամ՝ ԵՊՀ-ից, ևս 17․700 դրամ՝ ԿԳՄՍՆ-ի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեց՝ քաղիրավական պայմանագրով։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 21․572․529 դրամ։

Վերջինս իր եկամուտներից 5․421․737 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղած վճարումներին։

Ամենից շատ դիտված

15:02 Պարոն Փաշինյան, մի խնդրանք ունեմ, եկեք, այս ամբիոնից ասեք` ժողովո՛ւրդ, ես հեռանում եմ
17:10 42 չամուսնացած տղա ունեն․ դատարկվող գյուղը՝ Կաճաճկուտ 
08:53 Ուրբաթ օրվանից հետո Երանուհին չի երևում հիվանդանոցում․ Լուսավորիչում հարաբերական անդորր է․ Հրապարակ
14:35 Մսով ճաշի մասնագետ, հարցս ձեզ եմ ուղղում. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին
22:00 Ոչ մի օր՝ առանց Արցախի. «Գեներալ Ռուդիկ Բակինսկի», կամ ես եմ Ռուդիկը
08:39 Սուս մնացեք, թող 16-ն անցնի․ Վարդան Ղուկասյանը թիմակիցներին հրահանգել է․ Իրավունք
14:09 Սպասում էինք 1 մարդու խոսքին, և այսօր հենց Վարդան Ղուկասյանը հաստատեց․ ԴՕԿ
16:25 Ընդդիմադիր կին պատգամավորներ, հանգիստ կարող եք շրջազգեստով գնալ Գյումրի, ՔՊ-ն կսանձի ձեր քաղաքական իդեալի բոլոր կրքերը
13:10 59 երթուղին այլևս չի սպասարկելու քասախցիներին. բնակիչների պահանջը մերժվել է
14:17 Վարդան Ղուկասյանն ընտրվեց նաև ՔՊ-ի շնորհիվ․ Պետրոս Ղազարյան