Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 09:00 09-04-2025

Մարտունը «կատաղել» է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Չնայած մի քանի օր առաջ «Մեր քաղաքը» դաշինքի առաջին համար Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ կապահովի Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելու համար պակասող ձայները, սակայն չի շտապում հայտարարել ավագանու մանդատից հրաժարվելու մասին: Հիշենք, որ նա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է եւ չի կարող ավագանու մանդատը համատեղել։ Որ Գրիգորյանի թիմն ու գերդաստանը չեն համակերպվում նրա որոշման հետ, հայտնի փաստ է: Իսկ դաշինքի մաս կազմող կուսակցության` «Միացյալ Հայաստանի» նախագահ Երվանդ Թարվերդյանի օրերս արած հայտարարությունը կասկածներ է ծնել, թե գուցե Մարտունի թիմը սպասում է քաղաքական ինչ-ինչ զարգացումների, որ քաղաքապետ ընտրվի ոչ թե Ղուկասյանը, այլ՝ Մարտուն Գրիգորյանը։

Թարվերդյանը, հիշեցնենք, օրերս Հ1-ի եթերում ասել էր, որ ընդդիմադիրները բոլորն էլ թեկնածու կարող են առաջադրել, ՔՊ-ն էլ պետք է մասնակցի նիստին, ով շատ ձայն հավաքի, նա էլ թող ընտրվի։ Այս հայտարարությունն ընկալվել է որպես ակնարկ, որ ՔՊ-ի աջակցությամբ Մարտուն Գրիգորյանն ուզում է քաղաքապետ դառնալ: Մենք տեղեկություն ունենք, որ հետընտրական փուլում ՔՊ-ն առաջարկել է Մարտուն Գրիգորյանին` իրենց հետ կոալիցիա կազմել եւ դառնալ Գյումրու քաղաքապետ, սակայն մեզ ասացին, որ «Մեր քաղաքը» ոչ միայն ՔՊ-ի հետ ճանապարհ չունի գնալու, այլեւ իրենք լավ հիշում են, թե ինչ կատարվեց Բալասանյան դաշինքի հետ, երբ ՔՊ-ի հետ համագործակցության գնացին, ուստի Գրիգորյանի թիմը չի պատրաստվում համագործակցել իշխանության հետ։ Երեկ Մարտուն Գրիգորյանը նաեւ գրառում արեց․ «Տեղեկացնում եմ, որ բացի ինձանից, «Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ եւ ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Մնացած ելույթները, հայտարարությունները, կարծիքներն ու հարցազրույցները կապ չունեն իմ ու «Մեր քաղաքը» դաշինքի հետ»։ Սակայն չի բացառվում, որ եթե Վարդան Ղուկասյանին մինչեւ առաջին նիստը կալանավորեն, իրավիճակ փոխվի, եւ Գրիգորյանը դառնա քաղաքապետի անցողիկ թեկնածուն։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին