Արտաքին 1 տարի առաջ - 20:26 08-04-2025

Գալուզինը և Ալիևի ներկայացուցիչը քննարկել են Հվ. Կովկասի անվտանգության հարցերը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ապրիլի 8-ին հանդիպել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆովի հետ։

Դրա մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Հաստատվել է Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների առաջանցիկ ամրապնդման ուղղությամբ հետագա ակտիվ համատեղ աշխատանքի փոխադարձ հանձնառությունը՝ ըստ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի, որը երկու պետությունների բարձրագույն ղեկավարները ստորագրել են 2022 թվականի փետրվարի 22-ին։

Քննարկվել են քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հանրապետությունում ռուսական մշակութային, հումանիտար և տեղեկատվական ներկայության գործնական ասպեկտներին։

Նշվել է Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը։

Հանդիպումն անցել է երկու երկրների հարաբերությունների համար ավանդական ջերմ ու բարեկամական մթնոլորտում»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում