Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 08-04-2025

Օրակարգ․ Եթե 2026–ին Փաշինյանը վերարտադրվի, ամիսներ անց Հայաստանը կվերանա․ Ձյունիկ Աղաջանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Ձյունիկ Աղաջանյանի հետ զրուցել ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարության, ըստ որի՝ Հայաստանը մինչև 2024 թվականը փորձել է Արցախի հարցը ներառել խաղաղության պայմանագրում, արտաքին գործերի նախարարության արձագանքի, խաղաղության պայմանագրի ստորագրումից հրաժարվելու, գործընթացը փակուղի մտցնելու միտումների, տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես Իրան—ԱՄՆ հնարավոր առճակատման և դրա հետևանքների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ձյունիկ Աղաջանյանը համոզմունք հայտնեց, որ եթե 2026–ին Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ապա ամիսներ անց Հայաստանը կվերանա։

«Բոլորը պիտի հասկանան, որ եթե Աստված մի արասցե այս իշխանությունը որևէ կերպ կարողացավ վերարտադրվել, դա կնշանակի՝ ուղղակի ամիսներ հետո մեր պետության վերացում։ Նման զգուշացում մենք տվել էինք Արցախին՝ 2022 թվականին, երբ ասացինք մի՛ հանձնեք Լաչինի միջանքը, մի՛ համաձայնեք տեղափոխել, որովհետև դա կլինի Արցախի ինքնասպանության սկիզբը։

Իմ բոլոր հորդորները, որ դա Արցախի ժողովրդի ցեղասպանության դուռն է բացում, մարդկանց մեծ մասն ընկալում էր չափազանցված գնահատական։ Ցավոք սրտի մենք տեսանք դրա իրականացումը։ Հիմա պետք է խելամիտ վարվել և օգտագործել բոլոր ռեսուրսները, որոնք կան»,– ասաց նա։

Մեր զրուցակիցը նկատեց նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փրկօղակ նետեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իր դեմքը փրկի։

Մանրամասները՝ տեսանյութում․

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու