Ներքին 1 տարի առաջ - 14:48 07-04-2025

2026 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում քաղաքացիներին կտրամադրվի կենսաչափական անձնագիր

Հայաստանում Կենսաչափական անձնագրերի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումն է։

«Պետք է պայմանագիր կնքենք հաղթող ընկերության հետ։ Առաջիկա ամսվա ընթացքում կպայմանավորվենք հարմար օր, տեղ ու կստորագրվի փաստաթուղթը»,- ասուլիսում ասաց ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

Նա ընդգծեց, որ 2026 թվականի երկրորդ կիսամյակում կենսաչափական համակարգն արդեն ներդրված կլինի Հայաստանում, փաստաթղթերը կլինեն շրջանառության մեջ ու կսկսեն տրամադրել քաղաքացիներին։

«Կենսաչափական տվյալների հավաքագրումը տեղում է իրականացվում, այսինքն մատնահետքի, դեմքի նկարահանման աշխատանք է տարվում։ Գրասենյակներում ներդրվելու է «բոլորը մեկում» տեխնիկական լուծումը։ Մեկ սարք է լինելու։

Մասնավորն, իհարկե, կհայտարարի իր գնային քաղաքականությունն ավելի ուշ, բայց, կարծում եմ, արժանապատիվ հանրային ծառայությունների մոդել ենք ունենալու»,- ասաց Ն. Դավթյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին