Մամուլ 1 տարի առաջ - 08:25 04-04-2025

Ովքեր դուրս կմնան ՔՊ-ից․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ն սեպտեմբերին պատրաստվում է համագումարի, որի ընթացքում նաեւ նոր վարչություն կընտրեն: Չնայած դեռ մոտ 5 ամիս կա, սակայն իշխող թիմում գլխանց գիտեն, թե ովքեր են դուրս մնալու վարչությունից։ Փաշինյանն ամենամոտ մարդկանց միջոցով շարքերին ուղղորդում է, որպեսզի իր սրտի վարչությունը ձեւավորվի։ Նոր կազմում չեն լինի Արփի Դավոյանը, որը, ի դեպ, վերջին նիստերին չի էլ հաճախում, Վաղարշակ Հակոբյանը, որը, ըստ ՔՊ մեր աղբյուրի, սերտաճել է օլիգարխներին, Սասուն Միքայելյանը, որը Փաշինյանի միակ ընդդիմախոսն է եւ Կոտայքի մարզի տեր-տնօրենն է դարձել, ու նրանից «դոշ են թափ տալիս» բոլորը: Թերեւս չի լինի նաեւ ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը, որի թոշակառու մոր շքեղ առանձնատունը մեծ աղմուկ բարձրացրեց: Արմեն Փամբուխչյանը, որի թոշակառու հայրը, շնորհիվ հովանավորչության, իր անունով մեծ վարկ էր ձեւակերպել: Բայց, բնականաբար, գլխավոր ինտրիգը Տիգրան Ավինյանն է:

Եթե մինչեւ սեպտեմբեր Փաշինյանի հրահանգով Երեւանի քաղաքապետին չկալանավորեն, ապա նրան դժվար է լինելու դուրս թողնել վարչությունից, քանի որ, ի տարբերություն մյուսների, Ավինյանն աջակիցների մեծ խումբ ունի կուսակցությունում։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան