Ուղիղ եթեր

Ռոնալդուն կգա Երևան, Մաքգրեգորը կարող է ազատազրկվել, ձերբակալվածներ՝ Թուրքիայում․ Միջազգային մամուլ

Տեսանյութ Մամուլ Արտաքին 3 շաբաթ առաջ - 12:25 25-03-2025
1. Չինացի գիտնականները մշակել են հատուկ գենետիկորեն փոփոխված վիրուս, որը կարողանում է մոլորեցնել իմունային համակարգը։ Մինչ այդ քաղցկեղային բջիջները չէին ընկալվում որպես թշնամի, դրա համար էլ իմունային համակարգը չէր պայքարում դրանց դեմ։ Այս մասին գրում է MSN-ը։

2. Snickers-ը թողարկել է նոր շոկոլադե ձվիկներ Զատկի տոնին նվիրված, գրում է dzen-ը։

3. Ռուսաստանի ՆԳՆ-ն զգուշացրել է, որ հաքերները օգտագործում են սմարթ ատամի խոզանակները՝ գողություններ և հարձակումներ իրականացնելու համար։ Հաքերները կարողանում են միանալ սմարթ ատամի խոզանակներին, այնուհետև դրանց միջոցով տանը առկա տեսախցիկներին և այլ տնային սարքերին, գրում է Gazeta-ն։

4. ԱՄՆ-ում մահացած են գտել նախկին դատախազ Ջեսիկա Աբերին իր տանը՝ Ալեքսանդրիայում։ Նա պաշտոնավարել է 2021-2025 թվականներին, սակայն հրաժարական է տվել Թրամփի նախագահ դառնալուց հետո, գրում էNBC-ն։

5. Մոսկվայի դատախազությունը հայտնել է, որ 40 միլիոն դոլար արժեցող պենտհաուսը ամբողջությամբ այրվել է։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան, հրդեհի պատճառները պարզվում են, գրում է Gazeta-ն։

6.Բրիտանիայում 55-ամյա Փոլ Բրումին, հուղարկավորել են «Սնիքերս» շոկոլադի տեսքով դագաղում, ինչը նրա կտակի վերջին ցանկությունն էր, գրում էNDTV-ին։

7. Ռուսաստանում բժիշկները առաջարկում են բուժել դեպրեսիան աղիքային միկրոֆլորայի փոխպատվաստմամբ։ Բժիշկները կարծում են, որ դեպրեսիայի պատճառը կարող է լինել ոչ թե ուղեղը, գրում է Gazeta-ն։

8. Միգրանտների նկատմամբ ատելության խոսք տարածելու համար Քոնոր Մաքգրեգորին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։ Այս մասին գրում է The Irish Independent-ը։

9. Ամերիկացի լրագրողը պատահաբար ավելացվել է մի գաղտնի խմբում, որտեղ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում էին այն հարցը, թե ինչպես պետք է հարվածեն հուսիտներին։ Ամերիկյան իշխանությունները հաստատել են այս դեպքը և խոստացել են հետաքննել, թե ինչպես կարող էր լրագրողը հայտնվել այս գաղտնի խումբում: Այս մասին գրում է CNN-ը։

10. Թուրքիայում հինգ օր շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան հազար մարդ է ձերբակալվել։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ Թուրքիայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ։ Այս մասին գրում է BBC-ն։

11. Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում ավարտել են բանակցությունները, որոնք վերաբերում են Ուկրաինայի պատերազմի կարգավորմանը։
Այս մասին գրում է Tass-ը։

12. Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուն կժամանի Հայաստան, երբ Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականները կհանդիպեն 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։
Այս մասին գրում է Zartonk-ը։

13. Իտալացի և շոտլանդացի գիտնականները հայտարարել են, որ գտել են մի մեծ քառանկյունային քաղաք, որը գտնվում է Գիզայի պիրամիդաների տակ՝ մոտ 6,500 ոտնաչափ խորության վրա։
Այս մասին գրում է Times of India-ն։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն

Ձեզ գուցե հետաքրքրի