Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:39 24-03-2025

Ո՞նց եք մսխել 6 միլիարդ դոլարը. հաջորդ իշխանությունը պետք է ձեր թալանը ետ բերի՝ կոպեկ առ կոպեկ. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Մսխել եք վերցված 6 միլիարդ դոլար վարկը
Նիկոլ Փաշինյանը խոստանում էր «նախկինների» արած թալանը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ ետ բերել, հիմա հայտարարում է, որ հատիկ առ հատիկ է ետ բերում։

Ո՞նց է ետ բերում, որ նոր, «նիկոլական ռազլիվի» օլիգարխներ է աճեցնում, Հայաստանի պետական պարտքը կրկնապատկում։ 2018-ին Հայաստանի պետական պարտքը 6,92 միլիարդ դոլար է եղել, 2024-ին՝ 12,84 միլիարդ դոլար։

Որտե՞ղ, ո՞նց եք մսխել վարկ վերցված 6 միլիարդ դոլարը, եթե անցած գրեթե 7 տարում տնտեսական մեծ ծրագրեր չեք իրականացրել, կենսաթոշակները ընդամենը 3 հազարով դրամով եք բարձրացրել, հարկերն ու տուրքերը մեծապես ավելացրել եք, հարկային վարչարարությունն ուժեղացրել, տնտեսվարողների ու քաղաքացիների կաշին եք քերթում հարկային տեռորով ու տուգանքներով։

Արցախ եք հանձնել, Հայաստանի սահմանամերձ տարածքներն եք հանձնել, սակայն անձնապես հարստացել եք, Երևանում տներ եք առել, բիզնեսների տեր դարձել։ Հաջորդ իշխանությունը պետք է ձեր արած թալանը ետ բերի՝ կոպեկ առ կոպեկ»։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից