Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:46 30-07-2022

Ուզում են չաշխատել, բայց մսխել հարկատուների միջոցները

Վերջին շրջանում ակտիվացել են Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքները ՀՀ-ի հանդեպ։ Թուրքիայի նախագահը որպես հայ-թուրքական բնակցությունների առաջընթացի նախապայման ուզում է, որ ՀՀ-ն ընդառաջի Ադրբեջանի պահանջներին։ Իսկ Ադրբեջանը գրեթե ամեն օր կրակ է բացում Արցախում և ՀՀ սահմաններին։ Ինչո՞ւ են սպառնում ՀՀ-ին, ինչպե՞ս է սպառնալիքին արձագանքում ՀՀ իշխանությունը և արդյո՞ք այդ արձագանքը համարժեք է։

Ենթադրելի է, որ հակառակորդի ակտիվությունը պայմանավորված է Արևմուտքի ճնշումներով։ ԱՄՆ-ն ստիպում է Թուրքիային և Ադրբեջանին ՀՀ-ի հետ նստել բանակցային սեղանի շուրջ՝ առանց ՌԴ շահերը հաշվի առնելու։ Եվ այս է պատճառը, որ ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմը նախապայմաններ է առաջ քաշում կամ շտապեցնում է ՀՀ-ին կատարել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությամբ նախատեսված հակահայկական կետերը, մասնավորապես Արցախից զորքերի դուրս բերման հարցն ու այսպես կոչված՝ միջանցքի թեման։

Զորքերի դուրս բերման հարցի վերաբերյալ ՀՀ-ն արդեն հայտարարել է, որ կկատարի ռուս-թուրք-ադրբեջանցիների պահանջը։ ԱԽՔ-ն օրեր առաջ հայտարարեց, որ ՀՀ-ն զինվոր չի ուղարկի Արցախ ծառայության։ Իսկ միջանցքի վերաբերյալ իշխանությունը հայտարարել է, որ այդպիսի հարց չի քննարկում։ Սակայն այսպիսի կրավորական կեցվածքով երկար դիմանալ հնարավոր չէ։ Այս իրավիճակը կփոխվի, եթե պաշտոնյան արագ և համարժեք արձագանքի հակառակորդների ցանկացած խոսքին։

Արագ արձագանքը ցույց կտա, որ ՀՀ իշխանությունը զգոն է և կարող է համարժեք պատասխանել ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային իրավունքների դեմ ոտնձգություննուներին կամ ոտնձգությունների մտադրություններին։ Դրա համար ԱԳՆ-ում կան համապատասխան բաժիններ, որոնք ի պաշտոնե պարտավոր են օպերատիվորեն հետևել թիրախ տարածաշրջանի իրադարձություններին և անմիջապես զեկուցել նախարարին, որ այսինչ օտար երկիրը այսինչ հակահայկական տեքստն է հնչեցրել կամ քայլն է կատարել։ Նախարարը պարտավոր է անմիջապես զեկուցել վարչապետին և ստանալ արձագանքելու մասին համապատասխան հրահանգ, որից հետո ԱԳՆ համապատասխան բաժինը պարտավոր է արագ կազմել համարժեք արձագանքի տեքստն ու տարածել։ Այս ամենը, սովորաբար, տևում է 1-4 ժամ։ Իսկ երբ արձագանքն ուշանում է կամ հնչում է ոչ համարժեք արձագանք, ապա տպավորություն է ստեղծվում, թե ԱԳՆ մասնագետը, նախարարն ու վարչապետն անգործության են մատնված, ընկճված ու թույլ են զգում, հոգնել են քաղաքականությամբ զբաղվելուց։ Կարճ ասած՝ ուզում են չաշխատել, բայց մսխել հարկատուների միջոցները։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից