Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:22 31-03-2025

Գյումրիում ընդդիմությունը հաղթեց՝ ցույց տալով, որ Փաշինյանը և իր թիմը վատնել և մսխել են հայ ժողովրդի վստահությունը

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հանրային վերահսկողությունը մեծ դեր խաղաց Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վրա։

Երեկ Գյումրիում տեղի ունեցած ընտրությունները կարելի է բաժանել երկու հատվածի՝ առաջինը վերաբերում է լրագրողների և հասարակության զգոնությանը, ինչի արդյունքում կարողացանք խուսափել մեծաքանակ ընտրախախտումներից։ Հենց այս զգոնությունը թույլ տվեց խուսափել ՔՊ-ականների կողմից 50+ տոկոս արհեստական ձայների հավաքումից։

Դրա համար շնորհակալ ենք լրագրողներին և մեր սիրելի քաղաքացիներին՝ իրենց կատարած ահռելի կարևոր աշխատանքի համար։

Միևնույն ժամանակ, պետք է նշենք, որ իշխող կուսակցությունը գործադրել էր հնարավոր բոլոր վարչական լծակները, որպեսզի այս ընտրությունները տանուլ չտար։ Նրանք լավ հասկանում էին, որ այս ընտրությունները կարտացոլեն հասարակության իրական վերաբերմունքը և ցույց կտան, թե որքան է հայ ժողովուրդը դադարել վստահել նրանց։ Սա նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական ռեյտինգի հարցն էր։ Եվ իզուր չէր, որ Գյումրիում տեղի ունեցածին նա արձագանքեց որպես «քաղաքացու ընտրություն, որն (իբրև) իրենք հարգում են» պոպուլիստական թեզով։

Նիկոլ Փաշինյան, սա քո կամ ՔՊ-ականների կազմակերպած ընտրությունների արդյունքը չէ, այլ հանրային զգոնության, վերահսկողության, լրագրողների աչալուրջ աշխատանքի արդյունքն է։

Ինչո՞ւ ենք այս պնդումն անում, որովհետև ընտրություններն առնվազն մի մասով գնացին դասական ընտրախախտումների ճանապարհով։ Ընտրությունների ժամանակ հոսանքազրկումներ, զանգեր, կաշառատվություն, մարդկանց տեղամաս բերելու փորձեր, որոնց վերաբերյալ եղան բազմաթիվ փաստեր ու ահազանգներ։

Չնայած այս ամենի՝ Գյումրիում ընդդիմությունը հաղթեց, ցույց տալով Նիկոլ Փաշինյանին, որ նա և իր թիմը վատնել և մսխել են հայ ժողովրդի վստահությունը, հավատը։
Հուսանք, որ ընդդիմությունը կգործի միասնական ու նպատակային՝ ի նպաստ հայ ժողովրդի և Գյումրիի»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում