Ներքին 1 տարի առաջ - 10:22 14-12-2024

7 ամիս է՝ ոչ մի կոպեկ չեմ ստացել. իշխանությունը չի վճարում ջրհեղեղից տուժածներին

Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղից 7 ամիս է անցել, սակայն դեռ կան ընտանիքներ, որոնք Կառավարության խոստացած փոխհատուցումից անգամ 10 դրամ չեն ստացել:

Ջրհեղեղի հետևանքով լուրջ վնասներ կրած և մինչ օրս փոխհատուցում չստացած քաղաքացիներից մեկն էլ Ալավերդի խոշորացված համայնքի Սանահին կայարան թաղամասի բնակիչ Ռիտա Թանթուշյանն է:

Oragir.News-ի հետ զրույցում տիկին Ռիտան դեռ ամիսներ առաջ էր խնդրի մասին բարձրաձայնել, նշել, որ թղթաբանության հետ կապված արհեստական քաշքշուկներ են ստեղծում, բայց չէր ցանկացել, որ այդ պահին հոդվածը հրապարակեինք, իսկ հիմա ասում է՝ դանակը ոսկորին է հասել.

«Ես ապշած եմ մնացել: Ինչ թուղթ ուզեցին՝ տվեցի, երեկ նորից գնացի համայնքապետարան, ասացի՝ խնդիրը ինչո՞ւմ է կայանում, թղթաբանությունը 0-ից սկսել եմ, նախկինում տան գրքույկ չեմ ունեցել, բայց բոլոր չափագրումները արել են, քառակուսին համապատասխանում է, մյուս պահանջվող թղթերը սարքել, ձեզ եմ տվել, երեխեքս դրսում են ապրում, լիազորագրերը ուղարկել են, այդքան թարգմանություններ և այլն, ահռելի գումարներ եմ ծախսել, հիմա խնդիրն ինչո՞ւմ է կայանում, որ գումարը չեք տալիս, բայց իրենք էլ չեն հասկանում, թե ինչ խնդիր կա:

Ես հո ուրիշ գումար չե՞մ ուզում, իմ տան քառակուսու գումարն եմ ուզում, ասում են՝ ուղարկել են Երևան՝ նիստի, տեսնենք՝ ինչ են ասում: Բա դուք չե՞ք հետաքրքրվում, որ այս մարդը 7-8 ամիս է ոչ մի կոպեկ չի ստացել»:

Տիկին Ռիտան նաև նշեց, որ այս ընթացքում պարտքով շինանյութ են գնել, աշխատողներ վարձել, որ տունը վերանորոգեն՝ վստահ լինելով, որ Կառավարությունը իրենց վնասը կհատուցի, իրենք էլ այդ գումարով կվճարեն, թե՛ շինարարական մատերիալի համար, թե՛ աշխատողերին, բայց հիմա նրանց մոտ ամոթով են մնացել.

«Մարդիկ ընդառաջել, ապրանքը բերել են, բանվորներ են աշխատել, նրանց գումարները պետք է տանք, բայց փողը չեն տալիս: Հիմա վատ դրության մեջ ենք հայտնվել: Ինչքա՞ն կարող ենք րոպե-րոպե սպասել, հեսա կլինի, փափուկ բարձ դնեն մարդկանց գլխի տակ... Գնում ես համայնքապետարան, ուրիշ բան են ասում, տուն ես հասնում, ուրիշ բան է դառնում…»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալավերդի համայնքում ջրհեղեղից ուժած տնտեսվարողներին ևս փոխհատուցում չի տրամադրվել:

Մինչդեռ այդ օրերին Փաշինյանն ու իր թիմը շտապել էին աղետի գոտի, մարդկանց հետ հանդիպում, վստահեցնում, որ մենակ չեն թողնի նրանց: Սա շատերի կողմից որակվեց որպես փիարվելու դրսևորում:

Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբետ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ վնասելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ: Կառավարությունն աղետի գոտի էր հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին