Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 24-03-2025

Ծառերը կտրելու փոխարեն թող շինարարության քանակը կրճատեն․ հարցում

Տևական ժամանակ է Երևանում օդի աղտոտվածության մակարդակը շարունակում է մնալ բարձր՝ մի քանի անգամ գերազանցելով նորման։ Չնայած, որ շատերը բարձրաձայնում են, որ Երևանում օդի աղտոտվածության գլխավոր պատճառներից մեկը համատարած ծառահատումն է, քաղաքային իշխանությունն այս հարցում անդրդվելի է։ Քաղաքապետարանը շարունակում է մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրականացնել ծառահատումներ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչու՞ է քաղաքապետարանը շարունակում ծառեր կտրել, չնայած Երևանում օդի աղտոտվածությանը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ քաղաքապետարանը սխալ որոշում է կայացրել։ «Նախ ծառ կտրելը գեղեցիկ չի և հետո օդը մաքրում է։Քաղաքապետարանը ճիշտ չի անում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ այս իշխանությունն անում է այն, ինչ ցանկանում է։ «Ինչ ուզում անում են։ Պիտի մարդկանց մասին մտածեն։ Ոչինչ չեն անում»,- նշեց նա։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ հանրությունը չպետք է լռի։

«Պետք ա ժողովուրդը ոտքի կանգնի, բողոքի»,- ասաց նա։ «Իրանց վատ աշխատանքի արդյունք է»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։ Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ պետք է լուծել օդի հարցը։

«Պետք է նախ օդի հարցը լուծել, որը շատ աղտոտված ա։ Թող ծառերը չկտրեն, շինարարությունը կրճատեն»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի