Ներքին 1 տարի առաջ - 09:33 20-03-2025

Շատին գյուղով ընթանալիս «ԳԱԶել»-ի դուռը բացվել է և քաղաքացին ընկել է դուրս. նա հոսպիտալացվել է. shamshyan.com

Երեկ՝ մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 00։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Շատին գյուղի Կենտրոնական փողոցում ընթացքի ժամանակ «Գազել» մակնիշի ավտոմեքենայից վայր ընկնելու հետևանքով:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արտակ Ե․-ն է։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ մարտի 14-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գևորգ Ա․-ն, վարելով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան, Շատին բնակավայրի Կենտրոնական փողոցում ընթացքի ժամանակ բացվել է ավտոմեքենայի դուռը և ուղևոր Արտակ Ե․-ն վայր է ընկել ավտոմեքենայից։

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ