Ներքին Հատուկ կարծիք 1 տարի առաջ - 21:00 15-03-2025

Հատուկ կարծիք․ Հայկական կառավարման խայտառակությունը և իսրայելական գլուխգործոցը

Հայաստանի կառավարությունը վերջին 4 տարիներին 1 մլն 100 հազար դոլարից ավելի գումար է ծախսել, որպեսզի ստեղծվեն 3 էլեկտրոնային համակարգեր, որոնք մեր կյանքը պետք է հեշտացնեին ու մեզ ազատեին որոշ քաշքշուկներից: Մեկնաբան Արմեն Աթալյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ տարիներ անց գումարները ծախսվել են, սակայն համակարգերը դեռ չեն գործում:

«Վարչական դատարանի, սնանկության և հավատարմագրման էլեկտրոնային համակարգեր մուտք գործել հիմա հնարավոր չէ, դրանք ուղղակի չեն աշխատում: Իսկ ինչո՞ւ դա չի ստացվել: Ինչպես միշտ չինովնիկներն ինչ-որ բացատրություններ են տալիս, էլեկտրոնային համակարգերը ստեղծող ընկերությունն էլ տեխնիկական խնդիրներ է նշում:

Տրանսպորտի միասնական տոմսային համակարգի խափանումներից հետո էլ Թելսելն ու քաղաքապետարանն են ինչ-որ բաներ բացատրում: Թվում է, պարզագույն մի բան է, բայց Հայաստանում դարձել է դարի խնդիրը:

Նման պահերին մեկ էլ հիշում ես Իսրայելը և ամիսներ առաջ Հզբոլլահի զինյալների ձեռքերում պայթած փեյջերները: Դա պատմության մեջ ամենամասսայական թիրախային սպանությունն էր, Մոսադի կողմից կազմակերպված մի քանի հազար թիրախային մահ: Եվ այս օպերացիան կազմակերպվել էր 10 տարվա ընթացքում: Թշնամու շարքերում ներդրված լրտեսները, Եվրոպայում ստեղծված կեղծ մատակարար ընկերություններն ու միջնորդները, ռումբ-փեյջերներ պատրաստող ինժեներները, բոլորն աշխատել են ներդաշնակ և իդեալական, քանի որ եղել է շատ լավ կառավարում»,- նկատում է Աթալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը