Ներքին Միտք 11 ամիս առաջ - 17:24 09-11-2025

Միքայել Սրբազանի գործով (Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանի հերթական գլուխգործոցը 2. Երեմ Սարգսյան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը գրում է.

«Օրենքի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի հաղորդման մեջ պետք է բացահայտված լինի այդ մարմնի կամ պաշտոնատար անձի այն լիազորությունը, որի իրականացման ընթացքում նրան հայտնի է դարձել առերևույթ հանցանքի փաստը:

Ամբողջ դատաքննության ընթացքում պնդում էինք, որ այդ հաղորդման մեջ բացարձակապես նշում չկա, թե հաղորդումը ներկայացրած ոստիկանության աշխատակցին այդ ինչ լիազորության իրականացման ընթացքում է հայտնի դարձել առերևույթ հանցանքի փաստը։

Եվ քանի որ դրա մասին հաղորդման մեջ բացարձակապես որևէ նշում չկա, ուստի հաղորդումը ոչ պատշաճ է եղել, ինչը հանգեցնում է ոչ իրավաչափ քրեական վարույթի նախաձեռնման, որն էլ ամբողջ քրեական վարույթն է դարձնում ապօրինի, ուստի ոչ իրավաչափ նախաձեռնված քրեական վարույթով Միքայել Սրբազանի դատապարտումը ևս ակնհայտ ապօրինի է եղել։

(Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանն իր դատավճռում փորձելով հակադարձել պաշտպաններին, նշել է հետևյալը․ «Մասնավորապես, նախ նշված փաստական տվյալները պարունակում են այն ներկայացրած մարմնի լրիվ անվանումը և համապատասխան պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը: Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի այն դիտարկմանը, թե իրենց համար պարզ չէ, թե պաշտոնատար անձի որ լիազորության իրականացման ընթացքում է նրան հայտնի դարձել առերևույթ հանցանքի փաստը, ապա Դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում ոստիկանությունն իրականացրել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի կողմից իր գործառույթների իրականացման ընթացքում դիտարկված տեսանյութը ստուգելու լիազորությունը»։

Կից տեղադրում եմ ոստիկանության աշխատակցի կողմից ներկայացված հաղորդման պատճենը և ՀՀ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին խնդրում եմ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման միջոցով այդ հողորդման մեջ գտնել այն տողերը, որտեղ հաղորդում ներկայացրած անձը նշել է, թե իբրև առերևույթ հանցանքի կատարման փաստն իրեն հայտնի է դարձել ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի կողմից իր գործառույթների իրականացման ընթացքում դիտարկված տեսանյութը ստուգելու լիազորությունը։

Ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու ևս մեկ ապացույց»։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է