Ներքին 44 րոպե առաջ - 13:33 22-10-2026

Կամ մենք սկյուռիկի ցիկլից դուրս ենք գալիս, կամ ես ՀՀ-ում անելիք չունեմ. Նիկոլ Փաշինյան

Ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ արդյոք Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունները լարվածության նոր փուլ է մտցնում, եթե այո, ո՞վ է սադրում, ռուսակա՞ն, թե՞ հայկական կողմը:

«Հարաբերությունները միշտ դրական են և շարունակելու են դրական մնալ, բայց դա չի նշանակում, որ մեր պատմությունից 2020 թվականը ջնջվելու ա: 2021-ը, 23 թվականը ջնջվելու ա: Դա չի նշանակում, որ էն, որ փողը վճարած մեր սպառազինությունը մեզ չէր տրվում, մեր պատմությունից անհետանալու ա, որ 2022 թվականի սեպտեմբերն անհետանալու ա մեր պատմությունից: 2022 թվականի սեպտեմբերին ՀԱՊԿ-ը իր պայմանագրային պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ չի կատարել: Փաստն էն ա, որ երբ մենք զենքով, գազով, ծիրանով կախված ենք մի երկրից, դա սպառնալիք ա մեր պետությանը: Մենք պետք ա էդ սպառնալիքը կառավարենք: Մենք Հայաստանի անկախության մակարդակը բարձրացնում ենք, պատկերացնո՞ւմ եք, դիտավորյալ, չարամիտ կերպով բարձրացնում ենք»,- ասաց Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ այդ ընթացքում Հայաստանի քաղաքական վերլուծական շրջանակներում ասում են՝ Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. «Էդ սաղ խաղեր են, վայ, թաքուն նկարեցին, թե ոնց էին իրար ժպտում, աչքով էին տալիս իրար»:

Նա նաև հավելեց, որ այս ամենը նման է սկյուռիկի ցիկլին, որն անընդհատ պտտվում է. «Կամ մենք սկյուռիկի ցիկլից դուրս ենք գալիս, կամ ես Հայաստանի Հանրապետությունում անելիք չունեմ»:

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է