«Տպավորություն է, որ Դուք Ռոբի, Սերժի, Սամոյի, դաշնակների հետ տակից խաղերի մեջ եք: Դուք հնարավո՞ր է, որ տեղյակ չեք, որ այս ՏԻՄ ընտրություններին առնվազն 5-6 նախկին հանրապետական ՔՊ-ի ցուցակով մասնակցում է, կամ առնվազն կոալիցիա ա կազմել, կամ պետական կառավարման համակարգում բազմաթիվ հանրապետականներ կան:
Քաղաքացիները չեն հասկանում՝ «Մերժիր Սերժին» կարգախոսով եկել եք իշխանության, Սերժ Սարգսյանն էլ ասել է, որ Դուք ճիշտ եք, ինքը սխալվեց, տպավորություն է, որ պետական կառավարման համակարգը հանրապետականացվում է»:
Այս մասին ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին հարցրեց լրագրողը:
«Նրանք, ովքեր մտածում են, որ ՔՊ-ում կարելի ա գործել հանրապետական մեթոդներով, իրենց շատ քիչ ժամանակ է մնացել, վերջում հայտնվելու են այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն»,- նշեց Փաշինյանը:
Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց ՏԻՄ ընտրությունների ժամանակ դեմ քվեարկել այն բոլոր ուժերին, որոնք անօրինականություն են անում:
«Եթե ՔՊ-ն ա անօրինականություն անում, գնացեք, քվեարկեք ՔՊ-ի դեմ»,- ասաց նա: