Ներքին 45 րոպե առաջ - 13:00 22-10-2026

Ընտրություններն իմաստազրկվում են. ընդդիմությունը կարող է պաշտպանվել

Արդար մրցակցությունը ընտրությունների լեգիտիմության հիմքն է։ ՔՊ-ն, կարծես՝ չի ընդունում այս նորմը։ Վերջին օրերին ահազանգեր են հնչում, թե իշխանությունները ճնշում են ընդդիմադիր թեկնածուներին, շտաբային աշխատողներին, ընտրողներին։ Իսկ հոկտեմբերի 21-ին, ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ առավոտյան ձերբակալվել է Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը և ևս 13 մարդ։

Հակակոռուպցիոն կոմիտեն նրանց մեղադրում է խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեջ:

Կարո՞ղ է ՔՊ-ն մասնակցել ընտրություններին՝ առանց մրցակիցներին ճնշելու։ Եվ ինչպե՞ս կարող է ընդդիմությունը պաշտպանվել այսօրինակ ճնշումներից։

Մրցակիցների նկատմամբ ճնշումների օբյեկտիվ պատճառն այն է, որ ՔՊ-ն ցածր վարկանիշ ունի, ժողովուրդը չի սիրում ՔՊ-ականին։ Տրամաբանական է, որ երբ մարդուն չեն սիրում, ապա նա կա՛մ պետք է համեստորեն մի կողմ քաշվի, կա՛մ իր ուզածին հասնի բռնությամբ։ ՔՊ-ն կածես՝ ընտրել է երկրորդ ճանապարհը։

Նկատենք, որ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին ամենաշատ խոսում է ՔՊ առաջնորդը։ Սկզբում դա տարօրինակ ու զարմանալի էր։ Լավատեսները, ժողովրդավարները կասկած էին հայտնում, թե նման ճնշումները հորինված են։ Ինչպե՞ս կարող է ժողովրդավարության ջատագովը հակաժողովրդավարական քայլերի դիմել։

Մանիպուլյացիայի մասնագետները, սակայն, տրամաբանական կարծիք էին հայտնում, թե Փաշինյանը միտումնավոր է խոսում ընդդիմության ու նրա ընտրողների նկատմամբ ճնշումների մասին, որ ժողովուրդը վախենա և ընդդիմադիրներից հեռու մնա, որ չհետանդվի իշխանությունների կողմից։

Այս տրամաբանության մեջ է տեղավորվում հոկտեմբերի 21-ի զանգվածային ձերբակալությունը, որով կարծես՝ ապացուցում են, որ իսկապես, լուրջ ճնշումներ են կիրառվում ընդդիմադիր թեկնածուների ու նրանց ընտրողների նկատմամբ։ Եթե մինչև հոկտեմերի 21-ը մարդիկ կարծում էին, թե ՔՊ-ն այս անգամ բռնաճնշումներ չի կիրառի ընդդիմության նկատմամբ, ապա այս զանգվածային ձերբակալությունից հետո կասկածները ցրվեցին։

Այսպիսով՝ ՔՊ-ական իշխանությունն ապացուցեց, որ այն ինչի մասին օրեր շարունակ ակնարկում էր Փաշինյանը՝ ճիշտ է, հետանդելու են և՛ ընդդիմադիր թեկնածուներին, և՛ շտաբի աշխատողներին, և՛ ընտրողներին։

Այսինքն՝ զանգվածային այս ձերբակալությունը նպատակ ունի հեռվից վախեցնել ընդդդիմության էլեկտորատին, հեռու վանել քվեատուփից։ Եթե մարդիկ իսկապես վախենան, որ իրենց ևս ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանք կարող են ներկայացնել, ապա չեն մասնակցի ընտրությունների, և ՔՊ-ն կհաղթի փոքրաթիվ քվեներով։

Ենթադրաբար՝ կա պլան «Բ»։ Եթե ընդդիմության էլեկտորատն այնուամենայնիվ չվախենա Փաշինյանի բլեֆից և ակտիվորեն մասնակցի, ապա ընտրական հանձնաժողովը կվերահաշվարկի ու կպակասեցնի ընդդդիմության ձայները, ինչպես արեց հունիսի 7-ից հետո։ Պլան «Գ» էլ կա։ Եթե վերահաշվարկն էլ չհաջողվի, ապա հետո կդատեն ընդդիմության ընտրված համայնքապետին, ինչպես մի շարք հայտնի դեպքերում։ Դրա նախադրյալներն արդեն գցում են, արդեն քրեական վարույթ կա ընտրակաշառքի թեմայով։

Այսպիսով՝ ակնարկում են, որ եթե ընդդիմությունը կամավոր չպարտվի, այսինքն՝ «Ուժեղ Հայաստանը» հոկտեմբերի 25-ին հաղթի Ստեփանավանում, ապա ընտրված ընդդիմադիր համայնքապետը մի քանի օր անց կկալանավորվի արդեն բացված քրեական վարույթի շրջանակում։

Կարճ ասած՝ հոկտեմբերի 21-ի զանգվածային ձերբակալությունները վտանգավոր հետևանքներ կունենան։ Եթե ընդդիմության ընտրողներն իսկապես վախենան ու չգնան տեղամաս, ապա ընտրությունները ժողովրդավարական չեն լինի, Հայաստանի վարկը կընկնի, ի հայտ կգան անվտանագային ռիսկեր։

Հետևապես՝ ճնշումների թիրախում գտնվող միավորները պետք է փոխեն մարտավարությունն ու դիրքորոշումները, որ ՔՊ-ն չկարողանա նրանց ճնշել, հետապնդել, ձերբակալել, մեղադրել ընտրակաշառքի մեջ։

Օրինակ՝ ընդդիմադիրները կարող են հանդես գալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու, ռուսական բազան հանելու, ԵԱՏՄ-ից ԱՊՀ-ից դուրս գալու օգտին։ Այս պարագայում Փաշինյանը կվախենա ճնշել մրցակիցներին, կպարտվի ընտրություններում և ռուսամետ ընդդիմություն կդառնա։

Իսկ ընտրակաշառքի մեջ չմեղադրվելու համար ընդդիմադիր գործիչները կարող են իրենց ամբողջ գործունեությունը թափանցիկ դարձնել, մշտապես ուղիղ եթերի ռեժիմում լինել։ Այսպիսով՝մշտապես ալիբի կունենան, և ոչ ոք չի կարողանա նրանց կեղծ մեղադրանք ներկայացնել ու ձերբակալել։

Դրանից զատ՝ մշտապես ուղիղ եթերում լինելու արդյունքում ընդդիմադիրները մեծ թվով հետևորդներ կվաստակեն, նրանց վարկանիշն էապես կաճի, և նրանք կհաղթեն ընտրություններում, իսկ ՔՊ-ն ընդդիմություն կդառնա։

Ընտրություններն իմաստազրկվում են. ընդդիմությունը կարող է պաշտպանվել

Արդար մրցակցությունը ընտրությունների լեգիտիմության հիմքն է։ ՔՊ-ն, կարծես՝ չի ընդունում այս նորմը։

Վերջին օրերին ահազանգեր են հնչում, թե իշխանությունները ճնշում են ընդդիմադիր թեկնածուներին, շտաբային աշխատողներին, ընտրողներին։ Իսկ հոկտեմբերի 21-ին, ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ առավոտյան ձերբակալվել է Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը և ևս 13 մարդ։ Հակակոռուպցիոն կոմիտեն նրանց մեղադրում է խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեջ:

Կարո՞ղ է ՔՊ-ն մասնակցել ընտրություններին՝ առանց մրցակիցներին ճնշելու։ Եվ ինչպե՞ս կարող է ընդդիմությունը պաշտպանվել այսօրինակ ճնշումներից։

Մրցակիցների նկատմամբ ճնշումների օբյեկտիվ պատճառն այն է, որ ՔՊ-ն ցածր վարկանիշ ունի, ժողովուրդը չի սիրում ՔՊ-ականին։ Տրամաբանական է, որ երբ մարդուն չեն սիրում, ապա նա կա՛մ պետք է համեստորեն մի կողմ քաշվի, կա՛մ իր ուզածին հասնի բռնությամբ։ ՔՊ-ն կածես՝ ընտրել է երկրորդ ճանապարհը։

Նկատենք, որ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին ամենաշատ խոսում է ՔՊ առաջնորդը։ Սկզբում դա տարօրինակ ու զարմանալի էր։ Լավատեսները, ժողովրդավարները կասկած էին հայտնում, թե նման ճնշումները հորինված են։ Ինչպե՞ս կարող է ժողովրդավարության ջատագովը հակաժողովրդավարական քայլերի դիմել։

Մանիպուլյացիայի մասնագետները, սակայն, տրամաբանական կարծիք էին հայտնում, թե Փաշինյանը միտումնավոր է խոսում ընդդիմության ու նրա ընտրողների նկատմամբ ճնշումների մասին, որ ժողովուրդը վախենա և ընդդիմադիրներից հեռու մնա, որ չհետանդվի իշխանությունների կողմից։

Այս տրամաբանության մեջ է տեղավորվում հոկտեմբերի 21-ի զանգվածային ձերբակալությունը, որով կարծես՝ ապացուցում են, որ իսկապես, լուրջ ճնշումներ են կիրառվում ընդդիմադիր թեկնածուների ու նրանց ընտրողների նկատմամբ։ Եթե մինչև հոկտեմերի 21-ը մարդիկ կարծում էին, թե ՔՊ-ն այս անգամ բռնաճնշումներ չի կիրառի ընդդիմության նկատմամբ, ապա այս զանգվածային ձերբակալությունից հետո կասկածները ցրվեցին։

Այսպիսով՝ ՔՊ-ական իշխանությունն ապացուցեց, որ այն ինչի մասին օրեր շարունակ ակնարկում էր Փաշինյանը՝ ճիշտ է, հետանդելու են և՛ ընդդիմադիր թեկնածուներին, և՛ շտաբի աշխատողներին, և՛ ընտրողներին։

Այսինքն՝ զանգվածային այս ձերբակալությունը նպատակ ունի հեռվից վախեցնել ընդդդիմության էլեկտորատին, հեռու վանել քվեատուփից։ Եթե մարդիկ իսկապես վախենան, որ իրենց ևս ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանք կարող են ներկայացնել, ապա չեն մասնակցի ընտրությունների, և ՔՊ-ն կհաղթի փոքրաթիվ քվեներով։

Ենթադրաբար՝ կա պլան «Բ»։ Եթե ընդդիմության էլեկտորատն այնուամենայնիվ չվախենա Փաշինյանի բլեֆից և ակտիվորեն մասնակցի, ապա ընտրական հանձնաժողովը կվերահաշվարկի ու կպակասեցնի ընդդդիմության ձայները, ինչպես արեց հունիսի 7-ից հետո։ Պլան «Գ» էլ կա։ Եթե վերահաշվարկն էլ չհաջողվի, ապա հետո կդատեն ընդդիմության ընտրված համայնքապետին, ինչպես մի շարք հայտնի դեպքերում։

Դրա նախադրյալներն արդեն գցում են, արդեն քրեական վարույթ կա ընտրակաշառքի թեմայով։ Այսպիսով՝ ակնարկում են, որ եթե ընդդիմությունը կամավոր չպարտվի, այսինքն՝ «Ուժեղ Հայաստանը» հոկտեմբերի 25-ին հաղթի Ստեփանավանում, ապա ընտրված ընդդիմադիր համայնքապետը մի քանի օր անց կկալանավորվի արդեն բացված քրեական վարույթի շրջանակում։

Կարճ ասած՝ հոկտեմբերի 21-ի զանգվածային ձերբակալությունները վտանգավոր հետևանքներ կունենան։

Եթե ընդդիմության ընտրողներն իսկապես վախենան ու չգնան տեղամաս, ապա ընտրությունները ժողովրդավարական չեն լինի, Հայաստանի վարկը կընկնի, ի հայտ կգան անվտանագային ռիսկեր։ Հետևապես՝ ճնշումների թիրախում գտնվող միավորները պետք է փոխեն մարտավարությունն ու դիրքորոշումները, որ ՔՊ-ն չկարողանա նրանց ճնշել, հետապնդել, ձերբակալել, մեղադրել ընտրակաշառքի մեջ։

Օրինակ՝ ընդդիմադիրները կարող են հանդես գալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու, ռուսական բազան հանելու, ԵԱՏՄ-ից ԱՊՀ-ից դուրս գալու օգտին։

Այս պարագայում Փաշինյանը կվախենա ճնշել մրցակիցներին, կպարտվի ընտրություններում և ռուսամետ ընդդիմություն կդառնա։ Իսկ ընտրակաշառքի մեջ չմեղադրվելու համար ընդդիմադիր գործիչները կարող են իրենց ամբողջ գործունեությունը թափանցիկ դարձնել, մշտապես ուղիղ եթերի ռեժիմում լինել։ Այսպիսով՝մշտապես ալիբի կունենան, և ոչ ոք չի կարողանա նրանց կեղծ մեղադրանք ներկայացնել ու ձերբակալել։

Դրանից զատ՝ մշտապես ուղիղ եթերում լինելու արդյունքում ընդդիմադիրները մեծ թվով հետևորդներ կվաստակեն, նրանց վարկանիշն էապես կաճի, և նրանք կհաղթեն ընտրություններում, իսկ ՔՊ-ն ընդդիմություն կդառնա։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է