Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:02 31-07-2022

Ցենզուրայից դուրս մի խոսա, արա՛. պարեկների հերթական գիշերային «գլուխգործոցը»

Oragir.news-ը գիշերային ուշ ժամին Մաշտոցի փողոցում ֆիքսել է կադրեր, թե ինչպես են պարեկներն անտեղի կանգնեցնում տաքսու վարորդին, որից հետո սկսվում է քաշքշուկ։ Առանց պատճառների մասին լսելու՝ պարեկի հրահրմամբ սկսվում է անտեղի լեզվակռիվ։ Ի պատասխան տաքսու վարորդի, թե որն է պատճառը իրեն կանգնեցնելու, վերջինս սկսում է գոռգոռալ՝ հավանաբար այն մտքով, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է։

Ի վերջո, պարեկի ու տաքսու վարորդի միջև քաշքշուկ է տեղի ունենում, և բարձր ձայնով տաքսու վարորդն ասում է. «Լավ եմ անում արա՛, իմ վրա մի՛ գոռա», որին ի պատասխան պարեկն ասում է. «Ցենզուրայից դուրս մի խոսա, քո համար ախպեր չի, ոստիկան ա», իսկ թեժ բանավեճն ավարտվեց՝ տաքսու վարորդին պարեկների մեքենան նստեցնելով ու տանելով։
Միայն պատկերացրեք, թե ինչքան հեշտ կլիներ, երբ օրենքից տեղյակ լինեին պարեկները․ վստահաբար, նման պատմություններ չէին լինի։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է