Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:23 03-03-2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը դիմավորում ենք ամենախայտառակ ու անկումնային իրավիճակում. Հայկ Դեմոյան

Ցեղասպանագետ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ - 110

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը դիմավորում ենք ամենախայտառակ ու անկումնային իրավիճակում. Հայոց ցեղասպանության պատմական փաստի ժխտում ՀՀ իշխանությունների կողմից, սրբադասված նահատակների հիշատակի պղծում, եկեղեցու լիակատար լռություն, մտավորականության մեծամասնության ու հատկապես պատմաբանների համագործակցություն ազգային հիշողությունն ու ժառանգությունը արժեզրկող ու կեղծող ապիկարների հետ:

Ակնհայտ է նաև սփյուռքյան որոշ ինտելեկտուալ շրջանակների բացահայտ հովանավորչությունը ՀՀ-ում անօրինական ճանապարհով իշխանությունը զավթած օտարահաճ գործակալների խմբի հետ:

Մի խոսքով, ազգային ողբերգության մի նոր արար, որին մասնակցում են բոլորը` իրենց ունակությունների ու կարողությունների ներածին չափով: Ու բոլորը հույս են տածում, որ իրենց լռությունն ու հակապետական, հակազգային գործերն ու վարքը շատ արագ մոռացվելու ու չի հիշվելու… Սին հույսեր ու պատրանքներ. ամեն ինչ արձանագրվում է` հաջորդ սերունդներին փոխանցելու համար:

Մոտ օրերս կհրապարակեմ մինչ օրս չհանրայնացված փաստեր` Հայոց ցեղասպանության թանգարանում տեղ գտած քստմնելի մի շարք դրվագներով ու կտեսնեք, թե հանրության շրջանում նկատելի ու ճանաչելի դառնալու անհույս ճիգեր գործադրող որոշ անձանց ու իրենց հովանավորների իրական ինքնությունները: Սա պարտադիր է, համբերեք մի քանի օր:

Հայոց ցեղասպանության հիշողությունն առաջին հերթին անվտանգության ու ինքնապահպանության հարց է, այլ ոչ թե սահմանային առևտրի ու այլընտրանքային արտահանում ապահովելու խնդիր: Մոռանում ես դա, կամ գիտակցաբար մոռացության ես տալիս այդ հիշողությունը, ուրեմն դատապարտված ես վերապրելու նույնը: Սա է պարզ բանաձևումը:

Համատարած ապատիան ու ինքնապահպանության կոլեկտիվ բնազդի բթացումը, որը հովանավորվում է իշխանությունների ու նրանցից սնվող ու վճարվող քարոզիչների կողմից, թիրախավորում են հենց այդ ինքնապահպանության բնազդը:

Սկսելու եմ Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ կարճ պատմությունների հրապարակումը, որոնք հանրային հասանելի ձևաչափով կօգնեն հասկանալ տեղի ունեցած ողբերգության իրական ծավալներն ու հետևանքները: Միաժամանակ հորդորում եմ բոլորիդ միանալ հիշողության ու ոգեկոչման մի կարևոր արարողության. մինչ ապրիլի 24-ը որպես հարգանքի ու հիշատակի տուրք, կարդացեք վերապրողի հինգ հուշագրություն: Ընդամենը հինգ ճակատագիր, որը կօգնի մեզ հասկանալ ու վերարժևորել մարդկային կյանքն ու մաքառումի սխրանքը, կօգնի մեզ հասկանալու իրական արժեքներն ու դուրս գալ նոր աղետ նախանշող համազգային թմբիրից:

Վստահեցնում եմ Ձեզ, որ նման հուշագրությունների ընթերցումից հետո կփոխվի Ձեր աշխարհընկալումն ու արժեքային համակարգը: Իմ նպատակը սոսկ ընթերցանությունը չի: Այսպիսի գրքերի ընթերցումը կնպաստի այն ընկալման ամրապնդմանը, որ լինելով լիակատար ոչնչացման դատապարտված տեսակ, իրավունք չունենք անհանդուրժողականություն ու ատելություն տածել միմյանց նկատմամբ…

Ուղղակի իրավունք չունենք…

Իսկ դա, հիշե´ք, այս պահին տարվող պետական քաղաքականության կարևոր մասն է, քանզի ատելության ու անհանդուրժողականության սերմանումը իշխանություն պահելու լավագույն մեթոդներից է»…