Ֆրանսիան նշում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը․ Մակրոնը հայերենով գրառում է արել
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում հայերենով գրառում է արել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության տարելիցին։
Նա մասնավորապես գրել է․
«Այս Ապրիլի 24-ի օրը, Ֆրանսիան նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Զոհերի հիշատակը պաշպանելու համար խորհրդածության օր է. հայ ժողովրդի վերածնունդի խորհրդանիշն է : Վկայությունն է նաև Հայաստանին Ֆրանսիայի վճռական և տեւական աջակցությանը»։