Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Մամուլը՝ տեսանյութով 33 րոպե առաջ - 13:30 09-11-2026

Էրեբունիում մահացու վրաերթ, Սիմոնյանը` ՌԴ-ում, Իրանի փոխնախագահի այցը ՀՀ, ՌԴ-ի սպառնալիքը Երևանին. Ամփոփ լուրեր

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ Էրեբունի և Մուրացան փողոցների խաչմերուկում «Tesla»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով տեղում մահացել է։

29-ամյա կին վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և եղել է սթափ։ Զուգահեռաբար, Արագածոտնի մարզում չմշակված մերկասառույցն է դարձել մեկ այլ մահվան պատճառ․ Գյումրի-Երևան ճանապարհին «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով նույնպես տեղում մահացել է։ Հարվածից հետո մեքենան դուրս է նետվել երթևեկելի գոտուց․ ողբերգության գլխավոր պատճառը եղել է սպասարկող ընկերության անգործությունը, որը ճանապարհը չի մշակել աղով ու ավազով։ Երկու դեպքերով էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Մոսկվայի ուղիղ ու հստակ նախազգուշացումը Երևանին․ Ռուսաստանն պահանջում է, որ Հայաստանը վերջնականապես կողմնորոշվի արտաքին քաղաքական վեկտորի հարցում։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցումն ու Եվրամիությանն անդամակցելու գործընթացը արմատապես փոխում են հարաբերությունների համակարգը։ Դեսպանը բաց տեքստով ակնարկել է․ Երևանի որոշումն ուղղակիորեն ազդելու է առևտրատնտեսական փոխգործակցության վրա։

Զուգահեռաբար, ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Եվրամիությունում տեղ փնտրելը պարադոքսալ իրավիճակ է ստեղծել, երբ ԵԱՏՄ-ից ստացվող օգուտներն օգտագործվում են այլ համակարգ անցնելու համար։ Պանկինի պնդմամբ՝ Երևանը նախ պետք է հանրաքվե անցկացնի և հարցնի ժողովրդին, նոր միայն հայտ ներկայացնի Բրյուսել, ոչ թե հակառակը։ ՌԴ փոխնախարարը նաև հիշեցրել է ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման զեկույցի մասին՝ ընդգծելով, որ դա ծայրահեղ միջոց է, իսկ Մոսկվան Երևանից դեռևս որևէ կառուցողական ազդանշան չի ստացել»։

Մոսկվայի հետ հարաբերությունները «սառեցնելու» ու ԵՄ ձգտելու ֆոնին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը մեկնել է ՌԴ մայրաքաղաք։ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպումը, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը։

Ուշագրավ է, որ ուղիղ նույն ժամանակահատվածում ՌԴ ԱԳՆ-ն ու Հայաստանում ՌԴ դեսպանը կոշտ վերջնագրեր են հղում Երևանին՝ պահանջելով վերջնականապես կողմնորոշվել արտաքին վեկտորի հարցում։ Արդյո՞ք Սիմոնյանի մոսկովյան այցը փակ դռների հետևում ընթացող զիջումների, թե՞ Կրեմլի հետ վերջնական հաշիվներ պարզելու մասին է։

Բարձրաստիճան պատվիրակություն Թեհրանից․ Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Իրանի փոխնախագահի այցի գլխավոր նպատակը հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստին մասնակցելն է։

Կարևոր նախազգուշացում 12-րդ դասարանցիների ու ծնողների համար․ հունվարին պետական ավարտական քննություններ հանձնելու համար սահմանվել է հստակ ժամկետ։ ԿԳՄՍ նախարարության սահմանած կարգով՝ աշակերտները հունվարյան քննություններին մասնակցելու համար մինչև դեկտեմբերի 10-ը պետք է գրավոր դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին։ Քննություններն անցկացվելու են հունվարի երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվանից՝ 10 օրվա ընթացքում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա» և «Հայաստանի պատմություն» առարկաներից։

Կարգավորման համաձայն՝ եթե աշակերտը միևնույն առարկայից հանձնում է և՛ պետական ավարտական, և՛ միասնական քննություն, ատեստատում գրանցվելու է միասնական քննության ավարտական մասի գնահատականը։ Իսկ հունվարին և հունիսին միասնական քննություն հանձնելու դեպքում ատեստատում կհաշվառվի ավելի բարձր դրական միավորը։

Եվրոպան անցնում է գործնական քայլերի․ Լեհաստանում մեկնարկել են «կամավորների կոալիցիայի» առաջին զորավարժությունները։ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորած ռազմական նախաձեռնությանը միացել է 11 երկիր՝ այդ թվում Գերմանիան, Լեհաստանն ու Թուրքիան։ Մինչև նոյեմբերի 22-ը 2800 զինծառայող, ծանր տեխնիկա ու ավիացիա են փորձարկելու։ Նպատակը մեկն է՝ մշակել հրադադարից հետո Ուկրաինայի տարածքում ռազմական զորախումբ տեղակայելու, օդային ու ծովային սահմանները վերահսկելու և ռուսական հետագա առաջխաղացումը կանխելու մեխանիզմները։

Հատկանշական է, որ 2025-ին ձևավորված այս կոալիցիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի կառույց չէ, իսկ նրա զորակազմը նախատեսված չէ խաղաղապահ առաքելության համար։ Փաստացի, Արևմուտքը մշակում է Ուկրաինայի օդային ու ծովային անվտանգությունն իր վերահսկողության տակ վերցնելու և ռուսական հետագա առաջխաղացումը կանխելու սեփական ռազմական սցենարը։

Դարաշրջանի ավարտ համաշխարհային ֆուտբոլում․ 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես հայտարարեց Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։ 23 տարվա փառահեղ ուղուց հետո ռեկորդակիր հարձակվողը հայտարարել է, որ եկել է 7 համարի մարզաշապիկը հաջորդ սերնդին փոխանցելու պահը։ Ռոնալդուն հեռանում է որպես միջազգային ֆուտբոլի բացարձակ ռեկորդակիր՝ 234 խաղում խփած 146 գոլով և 2016-ի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսով։ Աստղային հրաժեշտին, սակայն, նախորդել էր սկանդալային հանգույց․ միջազգային մամուլի փոխանցմամբ՝ Ռոնալդուի հեռացման պատճառը գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսի հետ լուրջ կոնֆլիկտն էր։

Խաղաժամանակ չստանալուց հետո ավագը ինքնակամ լքել էր հավաքականի ճամբարը, ինչին հաջորդել էր ֆեդերացիայի կողմից 30-օրյա որակազրկումն ու տուգանքը։ Հենց այս ներքին լարվածությունն էլ դարձավ վերջին կաթիլը լեգենդար հարձակվողի համար»։