Արտաքին 1 տարի առաջ - 19:14 28-02-2025

Թուրքիան պատրաստ է խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա

Փետրվարի 27-ին Ստամբուլում կայացել էր փակ հանդիպում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչների միջև։ Այդ մասին, ավելի վաղ հայտնել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ ՌԴ պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ ԱԳՆ Հյուսիսատլանտյան վարչության ղեկավար, դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ԱՄՆ պատվիրակությունը գլխավրում էր ՌԴ-ի և Կենտրոնական Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Սոնատա Կուլտերը։

Նշվում է, որ քննարկումը տևել է 6.5 ժամ։ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դիվանագիտական առաքելությունների աշխատանանքերի կարգավորմանն ուղղված քայլերը։

Նշվում է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մոտ ապագայում կրկին հանդիպել։

Ամերիկյան «Bloomberg News»-ը վկայակոչելով անանուն աղբյուրներին՝ նշել է, որ Թուրքիան պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինայում ստեղծվելիք հնարավոր խաղաղապահ ուժերի համար։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»