Ներքին 59 րոպե առաջ - 18:59 25-09-2026

Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում:

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: