Սպորտ 51 րոպե առաջ - 19:07 25-09-2026

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողը կարիերան կշարունակի Բուլղարիայում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Յուրա Մելիքյանը կարիերան կշարունակի Բուլղարիայում՝ միանալով «Բոտև 2012» ակումբին։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

20-ամյա բասկետբոլիստի նոր թիմը 2026/27 մրցաշրջանում հանդես կգա Բուլղարիայի Ազգային բասկետբոլային լիգայում (NBL)։

Մելիքյանը նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլն անցկացրել է Բուլղարիայի գործող չեմպիոն «Բալկանի» կազմում՝ մասնակցելով մի շարք ստուգողական հանդիպումների։

Նախապատրաստական շրջանից հետո Մելիքյանը միացել է «Բոտև 2012» ակումբին և արդեն մասնակցել նոր թիմի կազմում առաջին ստուգողական հանդիպմանը։ «Լևսկիի» դեմ խաղում նա գրանցել է 12 միավոր։

Մինչ Բուլղարիա տեղափոխվելը Մելիքյանը հանդես է եկել լատվիական «Լատվիաս Ունիվերսիտատե» և շվեյցարական «Սթարվինգս Բազել» ակումբներում։