Արտաքին 2 տարի առաջ - 22:56 27-03-2024

Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ զորքեր ուղարկել Ուկրաինա

Ուկրաինա զորքեր ուղարկելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը լավ պատրաստված չէր, և ՆԱՏՕ-ն պատրաստ չէ դրան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան։

«Չեմ կարծում, որ այդ նախաձեռնությունն այնքան էլ լավ պատրաստված էր, քանի որ դրա շուրջ քննարկումը դեռ չի հասունացել։ Խոսելով զորքեր ուղարկելու մասին՝ կարծում եմ, որ մենք ՆԱՏՕ-ում պատրաստ չենք դա անել», - ասել է Սիլինյան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Բեռլինում կայացան համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։

Բացի այդ, նա ընդգծել է, որ Ուկրաինան ինքը չի խնդրել ՆԱՏՕ-ի երկրներին զորքեր ուղարկել՝ հավելելով, որ կարիք չկա կենտրոնանալ այն բանի վրա, ինչը չի խնդրում Կիևը։

Մակրոնը փետրվարին հայտնել էր, որ ԵՄ-ն համաձայնել է ստեղծել խորը հարվածների իններորդ կոալիցիա՝ Ուկրաինային մատակարարելով միջին և երկար հեռահարության հրթիռներ: Նա նաև ասել էր, որ Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Ռուսաստանը չհաղթի պատերազմում։ Նրա խոսքով՝ արևմտյան երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը, ու թեև կոնսենսուս դեռ ձեռք չի բերվել, բայց ոչինչ բացառել չի կարելի։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում