Ներքին 1 տարի առաջ - 17:41 21-02-2025

Կառավարությունը կերկարաձգի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության ժամկետը

ՀՀ կառավարությունը նախատեսում է երկարաձգել 2020 թվականի պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ժամկետը՝ մինչև 2025 թվականի փետրվարը ներառյալ։

Ըստ գործող կարգավորման՝ 2020 թվականի դեկտեմբերին ընդունված որոշմամբ պետությունն ամեն ամիս 300 հազար դրամ էր տրամադրում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին, սակայն աջակցության ժամկետը նախատեսված էր մինչև 2024 թվականի դեկտեմբեր։

Փոփոխությունների արդյունքում աջակցության տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2025 թվականի փետրվար ամիսը ներառյալ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարվելու է առաջարկ ներկայացնել գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ։

Ներկայումս 22 ընտանիք դեռևս չունեն իրենց հարազատներին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու մասին որոշում, ինչի հետևանքով նրանց վճարումները կդադարեցվեին 2025 թվականի փետրվարի 1-ից։ Աջակցության երկարաձգման համար 2025 թվականի փետրվար ամսվա անհրաժեշտ ֆինանսավորումը կկազմի 6.6 միլիոն դրամ, որը նախատեսվում է տրամադրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված բյուջետային միջոցներից։

Փոփոխությունը նպատակ ունի մեղմել պատերազմից տուժած ընտանիքների սոցիալական դժվարությունները։

ՀՀ կառավարությունը շարունակում է հետևողական լինել զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանության հարցում։

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
14:32 Ռուսաստանը երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Կիևին. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը
13:24 Մենք երջանիկ ենք. Գևորգ Գրիգորյանի նոր սիրելին արձագանքել է իրենց հասցեին հնչող քննադատություններին