Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:31 31-01-2025

Բացառված չէ, որ Երևանի հրապարակում կատարվածը տեղի է ունեցել Թուրքիայի կամ Ադրբեջանի պատվերով

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի որ մերձիշխանական ինչ-որ շրջանակներ սկսել են օգտագործել իմ անունը ու վերջին գրառումը՝ իրենց հատուկ ոճով հանրային թմբիր ապահովելու համար ու ստեղծելու «ծափ ու ծիծաղ, կանաչ գարուն» տրամադրություն, որոշ հստակեցումներ անեմ իմ վերջին գրառման կապակցությամբ՝

1. Երևանի հրապարակում լսվող երգը պարսկերեն չէ, ինչպես ոմանք տարածում են։ Այն ադրբեջաներեն է, գրվել է Ադրբեջանում ու ծնունդ է Խորհրդային Ադրբեջանի կիսաաշուղական միջավայրի։

2. Երգողները մեծ հավանականությամբ Իրանի քաղաքացիներ են, որոնք, ըստ տեղային (լոկալ) պատկանելության Իրանի հյուսիսային թյուրքախոս նահանգներից են:

3. Երգողների Իրանի քաղաքացի լինելը, և ոչ թե ասենք Ադրբեջանի, չի նշանակում, որ տեղի ունեցածը նորմալ է ու չկա դրանում անհանգստանալու որևէ բան։ Կան բազմաթիվ հարցեր Երևանի հրապարակում նման երգի կատարման մոտիվացիաների, հնարավոր պատվիրատուների մասով։

4. Բացառված չէ, որ Երևանի հրապարակում կատարվածը տեղի է ունեցել Թուրքիայի և/կամ Ադրբեջանի պատվերով, որի նպատակներից է եղել ինչպես հանրային խուճապի տարածումը, ՀՀ-ում անանվտանգության զգացողությունը խորացնելը, այնպես էլ Հայաստան-Իրան հարաբերությունները թիրախավորելը։
Շարունակելի»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել