Մամուլ 1 տարի առաջ - 07:08 30-01-2025

Ավինյան-Դավոյան հակամարտությունը խորանում է. Փաշինյանի ՍՄՍ-ին են սպասում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՔՊ-ում ներկուսակցական գզվռտոցը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սեւ ամպեր են կուտակվել ՔՊ-ական կանանց գլխին. խոսքը Արփի Դավոյան եւ Լուսինե Բադալյան զույգի մասին է: ՔՊ-ական այս կանանց կուսակցությունում մեղադրում են այն բանի համար, որ վերջին շրջանում նրանք զբաղված են մյուս թիմակիցների վրա կոմպրոմատներ փնտրելով, ինչը բարկացրել է նաև Նիկոլ Փաշինյանին:

Դավոյան-Բադալյան զույգը հատկապես ջանք չի խնայել Տիգրան Ավինյանին սեւացնելու համար: Վերջիններս ՔՊ նիստերին պարբերաբար բողոքել են Ավինյանի աշխատանքից, նրան մեղադրել կոռուպցիայում թաթախված լինելու մեջ: Նիկոլ Փաշինյանը պահանջել է, օդում խոսելու փոխարեն, փաստեր ներկայացնել, Լուսինե Բադալյանն ու Դավոյանն էլ զեկույց են ներկայացրել ավելի ուշ, ինչից հետո հայտնվել են «սեւ ցուցակում»: Նրանք, մի կողմ քաշված, գնում-գալիս են ԱԺ, բայց ոչնչի չեն խառնվում՝ ոչ ներթիմային խոսակցություններում կան, ոչ էլ ԱԺ-ում են ելույթներ ունենում. մյուսների հետ չեն էլ շփվում, մեկուսացած են: Կարելի է ասել՝ «ճամպրուկային» տրամադրություն է նրանց մոտ, անհանգիստ սպասում են, թե ուր որ է Փաշինյանից մի sms կստանան՝ մանդատը վայր դնելու պահանջով: Դե իսկ Ավինյան-Դավոյան հարաբերությունները եւս շարունակում են պայթյունավտանգ լինել, Ավինյանը Արփի Դավոյանին մեղադրում է իրենց անհիմն զրպարտելու, սուտ տեղեկություններ տարածելու համար, Դավոյանն էլ Ավինյանին մեղադրում է իր՝ արդարադատության նախարար ընտրվելը տապալելու համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ