Արտաքին 1 տարի առաջ - 12:26 26-01-2025

Ջոն Քենեդու, Ռոբերտ Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանություններին առնչվող փաստաթղթերը կգաղտնազերծվեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի կարգադրել է գաղտնազերծել ԱՄՆ հանգուցյալ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդու սպանության հետ կապված և տակավին գաղտնի պահվող փաստաթղթերը՝ Միացյալ Նահանգների 35-րդ նախագահի մահվանից ավելի քան 60 տարի անց։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Թրամփի ստորագրած կարգադրության համաձայն՝ նաև կհրապարակվեն փաստաթղթեր Ջոն Ֆիցջերալդ Քենեդու կրտսեր եղբոր՝ Ռոբերտ Ֆրենսիս Քենեդու և քաղաքացիական իրավունքների ակտիվիստ Մարտին Լյութեր Քինգ-կրտսերի սպանությունների վերաբերյալ։

Երկուսին էլ սպանել էին 1968 թվականին։

«Մեծ բան է։ Շատ մարդիկ տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ սպասել են սրան»,- լրագրողներին դիմել է նախագահ Թրամփը՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում՝ կարգադրությունը ստորագրելիս։

Փաստաթուղթը ստորագրելուց հետո Թրամփն օգտագործած գրիչը փոխանցել է օգնականին՝ ասելով. «Տվեք ՌՖՔ-կրտսերին»՝ նկատի ունենալով սպանված Ռոբերտ Ֆրենսիս Քենեդու որդուն՝ Ռոբերտ Ֆրենսիս Քենեդի-կրտսերին, ով Դոնալդ Թրամփի կողմից առաջադրվել է ԱՄՆ առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարի թեկնածու։

Թրամփի ստորագրած կարգադրության համաձայն՝ Ջոն Ֆիցջերալդ Քենեդու սպանությանը առնչվող գաղտնի փաստաթղթերը պետք է «լիարժեք և ամբողջական տեսքով հրապարակվեն»՝ առանց որևէ խմբագրումների։ Դոնալդ Թրամփը դեռ 2017 թվականին էր համաձայնել հրապարկել այդ փաստաթղթերը։

«Պետական շահերից է բխում այդ սպանություններին առնչվող բոլոր գրառումներն առանց հապաղելու վերջնականապես հրապարակելը»,- ասված է նախագահական կարգադրությունում։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին՝ ԱՄՆ նախագահի երդմնակալության օրը, Թրամփը խոստացել էր գաղտնազերծել Քենեդիների և Քինգի սպանությունների մանրամասները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում