Արտաքին 1 տարի առաջ - 12:22 23-01-2025

Թրամփը փակել է ԱՄՆ հարավային սահմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի հարավային սահմանով անօրինական ներգաղթյալների մուտքը դադարեցնելու և նրանց արտաքսելու մասին հրամանագիր է ստորագրել։ Նա Ներքին անվտանգության նախարարությանը, Արդարադատության նախարարությանը և Պետդեպարտամենտին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ վտարելու հարավից ԱՄՆ մուտք գործող ապօրինի ներգաղթյալներին:

Ավելի վաղ Թրամփը խոստացել էր դադարեցնել անօրինական ներգաղթյալների ներթափանցումը և սկսել նրանց արտահանձնման գործընթացը: Հունվարի 21-ին նա արտակարգ իրավիճակի համազգային ռեժիմ է մտցրել հարավային սահմանին տիրող ճգնաժամի պատճառով: