Արտաքին 4 տարի առաջ - 15:48 10-11-2021

Լեհաստանը Բելառուսին սպառնացել է ամբողջովին փակել սահմանը՝ ներգաղթյալների պատճառով

Լեհաստանի իշխանությունները կարող են ամբողջովին փակել Բելառուսի հետ սահմանը տեղաշարժերի համար՝ միգրացիոն ճգնաժամի պատճառով։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլլերը Wirtualna Polska պորտալի հետ զրույցում։

Նա նշել է, որ Վարշավան ուսումնասիրում է իրադարձությունների զարգացման այդպիսի տարբերակ հետագա սցենարներում։

«Մենք Բելառուսի իշխանություններին տեղեկատվություն ենք ուղարկում այն ​​մասին, թե ինչ է հնարավոր, եթե նրանք չդադարեցնեն իրենց գործողությունները»,- ընդգծել է Մյուլլերը։